Բիզնես օրենսդրության բարեփոխումների մշակումը Ֆրանսիայում

Գործարարարություն, ձեռնարկատիրություն, բիզնես․․․ Անկախ այն անվանելու տեսակից, 21-րդ դարում յուրաքանչյուր երկրի տնտեսության աճի ու զարգացման, հզորացման միակ ու հիմնական գրավականը համարվում է այդ գործունեությունը։ Ուստի անհրաժեշտ է այդ ոլորտի առաջընթացին ուղղված յուրաքանչյուր քայլ արժևորել և կատարելագործել։

Մոտ 10 տարի անդադար աշխատանքից, ուսումնասաիրություններից ու իրավակիրառ պրակտիկային հետևելուց հետո 2017թ․ հունիսին, Ֆրանսիայի իրավագետներից կազմված «Հենրի Կապիտան» հիմնադրամը որոշեց իմպերատիվ կերպով օրենսդրության մեջ փոփոխություն կատարելու և ներկայացրեց բիզնես օրենսդրության բարեփոխումների փաթեթ, որի հիմնական նպատակն էր քաղաքացիական օրենսգրքից առանձնացնել գործարարական պայմանագրերը՝ հեշտացնելու համար ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների գործունեությունը և նպաստելով մասնավոր իրավունքի զարգացմանը։

Այս փաթեթի մշակման համար հիմք էին դատական նախադեպերը, քանի որ իրաբաններն իրենց մասնագիտական գործունեության մեջ հաճախ են բախվել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են անալոգիայի սխալ կիրառությունը, պայմանագրային իրավահարաբերություններում չարաշահումները՝ պայմանավորված քաղաքացիական  իրավանորմերի բացերով։ Նրանք պնդում են, որ պայմանագրային իրավահարաբերություններն այսօր կազմում են գործարարական շրջանառության ամենօրյա աշխատանքը և, որ, այս պայմանագրերը լրիվ «արժանի են» առանձնացման՝ առանձին իրավական ակտում զետեղման։ Ըստ բարեփոխումների հեղինակների, այդ իրավական ակտը նման է լինելու մյուսներին, ունենալու է կարգավորման առարկա՝ գործարարական հարաբեությունները, պարունակելու է բիզնես պայմանագիր կնքելու սկզբունքները, կնքման, փոփոխման ու լուծման հիմքերը, բոլոր հավանական պայմանագրերի  տեսակները և ունենալու է անցումային դրույթներ։ Այդ իրավական ակտը կարող  է անվանվել, օրինակ, «Գործարարական օրենսգիրք»:

Ի տարբերություն մյուս պայմանագրերի, այստեղ առանձնացվում են պայմանագրերի «մեծ» ու «փոքր» տեսակներ, որոնց նպատակն է տարանջատում մտցնել խոշոր ընկերությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատանքում, իսկ որոշակի գործարարական գործունեության շրջանակներում կնքվող պայմանագրերն առանձին իրենց համապատասխան կարգավորումներ կստանան, կլինեն նաև «հիբրիդ» պայմանագրեր, որոնք կպարունակեն տարբեր պայմանագրգրի դրույթներ՝ մեկ պայմանագրի շրջանակում, կլինեն օրինակելի կամ «հատուկ» պայմանագրեր։

Բարեփոխումների այս փաթեթը Ֆրանսիայի օրենսդրի քննարկմանը կներկայացվի, հավանաբար, 2020 թվականին:

Փնտրո՞ւմ եք փորձառու մասնագետ