ԵԱՏՄ նորություն՝ կենսաթոշակների հետ կապված

ԵԱՏՄ շրջանակներում ընդունվում է նոր Պայմանագիր՝ ԵԱՏՄ անդամ-պետությունների աշխատողների կենսաթոշակների ապահովման մասին:

Պայմանագրի նախագիծը դեռ քննարկվում է անդամ-պետությունների կողմից: Այդ Պայմանագրով նախատեսվում է հիմնականում երկու շատ կարևոր բարեփոխում: Դրանցից մեկը կենսաթոշակների արտահանումն է, որը պետք է տա հստակ կարգավորում այն դեպքերի համար, երբ մեկ անդամ-պետությունից կենսաթոշակ ստացող անձը բնակվում է մեկ այլ անդամ-պետությունում:

Մյուս և շատ կարևոր առավելությունը կապված է ԵԱՏՄ այլ անդամ-պետությունում աշխատած տարիների համար ստացվող կենսաթոշակների հետ: Ավելի մանրամասն վերջինի մասին. Պայմանագրի գործելու պահից աշխատողները կունենան հավասար իրավունքներ գործատու անդամ-պետության քաղաքացիների հետ: Ամեն անդամ-պետություն վճարելու է կենսաթոշակ իր օրենսդրությամբ սահմանված ձևով և չափով իր տարածքում աշխատած տարիների համար:

Այդպիսի կենսաթոշակի իրավունքը ծագում է անդամ-պետության տարածքում 12 ամսից ոչ պակաս աշխատանքային տարիների առկայության դեպքում:

Պայմանագրի նախագծով՝ Ռուսաստանում կենսաթոշակի չափը որոշելու համար սահմանվող գործակիցը հաշվարկվում է ոչ միայն ՌԴ տարածքում, այլև նախկին ԽՍՀՄ տարածքում ձեռք բերած աշխատանքային տարիների համար:

Վերը նշված բարեփոխումները վերաբերում են ոչ միայն աշխատանքային կենսաթոշակներին, այլև հաշմանդամության: Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելիս աշխատողի բժշկական հետազոտությունը իրականացվում է այն անդամ-պետության օրենսդրության համաձայն, որտեղ անձը բնակվում է: Հաշմանդամության մասին որոշումը կարող է ընդունվել նաև հեռակա կարգով, այն անդամ-պետության բժշկական հետազոտություն իրականացնող կազմակերպության կողմից, որի օրենսդրության համաձայն պետք է նշանակվի և վճարվի հաշմանդամության կենսաթոշակը: Հարկ եղած դեպքում հաշվի են առնվում նաև այլ անդամ-պետություններում տրամադրված բժշկական եզրակացությունները:

 

Իմանալ ավելին՝ Աղբյուր 1

Աղբյուր 2

Աղբյուր 3