Պարտադիր նշումներ կաթնամթերքի վրա

2018թ. հուլիսի 16-ից ուժի մեջ են մտնում Մաքսային Միության՝ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում (ТР ТС 033/2013) 2017թ. նոյեմբերի 10-ին կատարված փոփոխությունները, ինչի արդյունքում այսուհետ սպառողները կաթնամթերքի տարայի վրա կտեսնեն տեղեկատվություն բուսական յուղերի վերաբերյալ:

Բուսական յուղ պարունակող կաթնամթերքի անվանումը պետք է սկսի «Կաթ պարունակող մթերք՝  կաթնային ճարպի փոխարինիչով» բառերով: Այդպիսի կաթնամթերքում բուսական յուղ պարունակվելու դեպքում դրա փաթեթավորման վրա կատարվում է «Պարունակում է բուսական յուղեր» նշագրումը:

Այն արտադրողները, որոնք ունեն տեխնիկական կանոնակարգին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր՝ տրված նախքան փոփոխություններն ուժի մեջ մտնելը, կարող են արտադրել կաթնամթերքը նախկին պահանջներին համապատասխան մինչև 2019թ. հունվարի 16-ը:

 

Իմանալ ավելին