IMG_3559

Ընկերության Պատմությունը

«Պարադիգմա Արմենիա» ՓԲԸ-ն հարկային, հաշվապահական, խորհրդատվական ինչպես նաև հետազոտական ընկերություն է: Մենք առաջատար ենք եղել այս ոլորտում երկար տարիներ և հպարտ ենք մեր ձեռքբերումներով և այն մարդկանցով, ովքեր հասցրել են մեզ մեր այժմյան մակարդակին:

  • 2003

    Սկիզբ փոքր քայլերով. Ահարոն Պարադիգմա

    2003 թվականին էր, երբ Ահարոն Չիլինգարյանը ստեղծեց մեր ընկերությունը: Մենք գաղափար անգամ չունեինք ինչքան հեռու կգնայինք, մենք անգամ վստահ չէինք՝ ընկերությունը կշարունակեր արդյո՞ք գործել: Ընկերության ստեղծմանը մղեց այն գիտակցումը, որ մենք ի վիճակի կլինենք մատուցել այնպիսի ծառայություններ, ինչպիսիք ոչ մի այլ ընկերություն չի առաջարկում: Արդյունքում մենք ստեղծեցինք մեր մոտեցումների ուրույն համակարգը:

  • 2008

    Պարադիգմա Արմենիա

    Մենք գիտակցեցինք, որ մենք գնալով ավելի կայուն և ընդգրկուն ենք դառնում:
    Տարիների ընթացքում ընկերությունը արդեն հասցրել էր ձևավորել երիտասարդ, դինամիկ թիմ, միաժամանակ ձեռք բերելով հարուստ մասնագիտական փորձ` աշխատելով տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող միջազգային և տեղական ընկերությունների հետ:

  • 2013

    Հիմնադրումից 10 տարի անց

    Մենք արդեն ձեռք էինք բերել ճանաչված անուն մեր ոլորտում: Ընկերությունում, ինչպես միշտ, գերակայությունը տրվում է աշխատանքի որակին` առաջնահերթ կարևորելով հաճախորդների կարիքները և նրանց հետ հաստատված ամուր հարաբերությունները:

  • 2016

    Ապագայի մարտահրավերները

    Մեր անցած ուղին մեզ ավելի ու ավելի հեռուն է տարել: Տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել հարուստ փորձ և գիտելիքների հարուստ պաշար, սովորել արագ փոփոխել մեր աշխատելաոճը՝ օրենսդրական փոփոխություններին և տեխնոլոգիական զարգացումներին համընթաց: Մեր անցած ճանապարհը մեզ համար դարձել է ամուր վահան, որի շնորհիվ մենք պատրաստ ենք դիմակայել ապագայի մարտահրավերներին:

Ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել:

Այցելեք «Պարադիգմա Արմենիայի» գրասենյակ կամ կատարեք բիզնես հարցում առցանց:

Ի՞նչ են մտածում մեր հաճախորդները մեր մասին:

Փնտրու՞մ եք փորձառու մասնագետ