IMG_3559

Մեր մոտեցումները

Պարադիգմա Արմենիան վերաբերվում է յուրաքանչյուր հաճախորդի բիզնեսին ինչպես իր սեփականին: Մենք հավատացած ենք, որ խորհրդատվական ընկերությունը  պետք է լինի ավելին քան պարզապես խորհրդատու: Մենք մեզ պատկերացնում ենք մեր հաճախորդների դերում, համապատասխանեցնում ենք մեր նպատակները նրանց նպատակներին և համագործակցում՝ վերջիններիս բիզնեսի ամբողջ  պոտենցիալը բացահայտելու համար:

Ճիշտ մոտեցում ցուցաբերելն անհրաժեշտ է լավ արդյունքի հասնելու համար. «Պարադիգմա Արմենիան» ջանում  է իր արտաքին գիտելիքը կիրառելով  հաճախորդ ընկերության ներքին խնդիրներին լավագույն լուծումը տալ:
Մենք գիտակցում ենք, որ ձեր ընկերության հաջողության հասնելու հնարավորությունը մեծացնելու  համար մեր տրամադրած խորհրդատվությունը պետք է լինի ձեր աշխատելաոճում կիրառելի, և հենց այս ըմբռնումն է, որ մեզ հնարավորություն է տալիս ստեղծել լավ հարաբերություններ մեր հաճախորդների հետ:

Հաշվապահական ծառայություններ

Մատուցել որակյալ և ճշգրիտ հաշվապահական ծառայություններ սեղմ ժամկետներում. սա մենք համարում ենք պատասխանատվություն է, որի կատարումը քննարկման ենթակա չէ։

Հարկային խորհրդատվություն

Մենք տրամադրում ենք կիրառելի և հասկանալի խորհրդատվություն և օգտակար տեղեկատվություն՝ մշտապես հաշվի առնելով ընթացիկ օրենսդրական զարգացումները։

Միջազգային հարկային խորհրդատվություն

Մեր փորձառու միջազգային հարկման մասնագետները Ձեզ կտրամադրեն մանրակրկիտ հարկային խորհրդատվություն և կօգնեն հաջողությամբ կառավարել ձեր հարկային պարտավորությունները։

Իրավաբանական ծառայություններ

Յուրաքանչյուր դեպք յուրօրինակ է, ուստի մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում մեր հաճախորդներից յուրաքանչյուրին, որպեսզի հասնենք լավագույն արդյունքին և լուծենք այն խնդիրները, որոնց նրանք բախվել են։

Հետազոտություններ

Հետազոտությունները և վերլուծությունները անչափ կարևոր են ծրագրեր իրականացնելու, կազմակերպությունների զարգացման և գործունեությունների շրջանակն ընդլայնելու համար, ուստի ունեն անչափ կարևոր դեր ընկերությունների համար։

Սեմինարներ

Մենք առաջարկում ենք  հստակ նպատակների ու կարիքների վրա հիմնված, ճկուն բովանդակությամբ սեմինարներ, որոնք նախագծվում են մասնակիցների բոլոր պահանջներին համապատասխան։

Ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել:

Այցելեք «Պարադիգմա Արմենիայի» գրասենյակ կամ կատարեք բիզնես հարցում առցանց:

Ի՞նչ են մտածում մեր հաճախորդները մեր մասին:

Փնտրու՞մ եք փորձառու մասնագետ