Ինչ են ասում մեր մասին

Ինչպես «Էլիտ Հայջին» ՓԲԸ-ի տնօրեն, այնպես էլ «Դարձ» համատիրության նախագահ եղածս ավելի քան 10 տարիների ընթացքում գործակցել եմ «Պարադիգմա Արմենիա» ընկերության հետ և կարող եմ առանց չափազանցելու հաստատել, որ ոչ միայն ստացել եմ մասնագիտական բարձրակարգ ծառայություններ հաշվապահական հաշվառման, հարկային խորհրդատվության և աշխատանքային օրենսդրության ոլորտներում, այլև ունեցել եմ բավարարությունը աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու պատասխանատվության բարձր գիտակցությամբ օժտված, բարեխիղճ ու պարկեշտ մարդկանց հետ, ինչն առավել մեծացրել է իմ դրական տրամադրվածությունը «Պարադիգմա Արմենիա» ընկերության նկատմամբ։
Չեմ վարանի որևէ մեկին խորհուրդ տալ գործակցելու նրանց հետ։

Նորայր Մելքոմյան
Նախագահ, «Դարձ» համատիրություն

Վերջին տարիներին մենք, ի դեմս Ձեզ, գտել ենք պրոֆեսիոնալ գործընկերոջ: Ձեր՝ մեր հետ կատարած տարիների մեծ աշխատանքի արդյունքում և շնորհիվ Հայաստանում Ճանաչեցին «Ալյոտիգ» ՍՊԸ-ին: Դուք օգնել եք մեզ գտնել ճիշտ ճանապարհը աշխատելու կառավարության և հասարակության հետ: Տրամադրել եք մեծ տեխնիկական օժանդակություն տարբեր տեսակի փաստաթղթերի նախագծման հարցում:
Եվ այս ամենում, ամենամեծ ավանդը Ձեր ղեկավարինն է՝ Պարոն Ա. Չիլինգարյանինը՝ տարբեր ոլորտների գերազանց մասնագետ, ով ստեղծել և ղեկավարում է «Պարադիգմա Արմենիա» ընկերությունը:
Անչափ շնորհակալ ենք Ձեզ:

Մանվել Ոսկանյան
Գլխավոր տնօրեն, «Ալյոտիգ» ՍՊԸ

Առանց չափազանցնելու կարող եմ նշել, որ համագործակցությունը «Պարադիգմա Արմենիա» ՓԲԸ-ի հետ պատվաբեր է և գործարար շրջանակներում համարվում է լրջության, ուղղամտության և օրինապահության նշան:
Ընդհանուր առմամբ, «Պարադիգմա Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է վստահելի և ուժեղ գործընկեր, ինչը ոչ միայն մեր ընկերությունների տնտեսական գործունեությունն է դարձնում ավելի կանխատեսելի և հաջողակ, այլ նաև իր դրական ազդեցությունն է ունենում մեր երկրի գործարար միջավայրի վրա:

Տրդատ Գրիգորյան
Տնօրենի օգնական, «ՊԼԱՏԻՆԻՈՒՄ ՀՈՈՒՄԶ» ՍՊԸ

«Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական և հետազոտական ընկերությունն այսօրվա մրցակցային շուկայում իր կայուն տեղն ունի իր մատուցած որակյալ ծառայություններով, բանիմաց և պրոֆեսիոնալ աշխատակիցներով։ Ֆինանսական աշխարհում Պարադիգման քայլում է ժամանակին համընթաց, քաջատեղյակ է հարկային և աշխատանքային օրենսդրությանը, արագ ծանոթանում է նաև դրանց փոփոխություններին։ Նորաբաց բիզնեսի համար շատ կարևոր է իր կողքին ունենալ Ձեր նման վստահելի գործընկեր։ Շնորհակալություն համագործակցության համար։

Լիաննա Թադևոսյան
Գլխավոր մենեջեր, Նովա հյուրանոց, Երևան

Մեզ համար պատիվ և հաճույք է Պարադիգմայի թիմի հետ աշխատելը. նրանք լավ կազմակերպված, սուր, հաշվապահության հետ առչվող վերջին օրենքներին քաջատեղյակ և հաճելի գործընկերներ են: Մենք մեզ զգում ենք լավ ձեռքերում: Ես խորհուրդ եմ տալիս օգտվել Պարադիգմայի ծառայություններից՝ Հայաստանում բիզնես իրականացնող և կազմակերպություն ղեկավարող բոլորին:

Սառա Անջարգոլյան
Համահիմնադիր/ Գլխավոր տնօրեն, , Իմփաքթ Հաբ Հայաստան

Հայկական Ծրագրեր ընկերությունը բարձր է գնահատում «Պարադիգմա Արմենիա»-ի հետ համագործակցությունը: Գործելով նույն բնագավառում, մեր ընկերությունները լրացնում են միմյանց` փոխադարձաբար զարգացնելով մատուցվող ծառայությունների որակը: «Պարադիգմա Արմենիա»-ի հետ աշխատանքն օգնում է մեզ` մեր համակարգերն առավել ֆունկցիոնալ և հարմարավետ դարձնել: Մենք կարևորում ենք նաև ընկերության կողմից կազմակերպվող դասընթացները: Դրանք մեծապես նպաստում են մեր աշխատակիցների մասնագիտական որակավորմանը և աճին:

Վահագն Վասիլյան
Հայկական Ծրագրեր , ՓՄՁ համակարգերի վարչության պետ

«Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական-հետազոտական ընկերությունն առանձնանում է իր մատուցած ծառայությունների բարձր որակով և մասնագետների բարձրամակարդակ պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ «ԴիփՌեդ Մեդիա» և «Պարադիգմա Արմենիա» ընկերությունների միջև համագործակցությունը մենք համարում ենք խոստումնալից և բեղմնավոր։

Վահե Ավետիսյան
Տնօրեն , ԴիփՌեդ Մեդիա
Ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել:

Այցելեք «Պարադիգմա Արմենիայի» գրասենյակ կամ կատարեք բիզնես հարցում առցանց:

Ի՞նչ են մտածում մեր հաճախորդները մեր մասին:

Փնտրու՞մ եք փորձառու մասնագետ