- 27/03/2018
- Posted by: vard
- Կատեգորիա - ԵԱՏՄ, Իրավական, Հարկային
No Comments

Աջակողմյան երթևեկությամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելք
Բազմաթիվ շահարկումներից, քննարկումներից հետո 2018թ.-ի մարտի 1-ին ընդունվեց N125-Ն օրենքը, [1]որով 2018 թվականի ապրիլի 1-ից այլևս արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով ՀՀ ներմուծելը:
Այս արգելքը չի տարածվում այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների վրա, որոնք ձեռք բերելու համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը:
Օրենքն ուժի մեջ է մտնում 2018թ.-ի մարտի 31-ին:
[1] ՊՏ N19(1377) 19 մարտի, 2018թ.