ԵԱՏՄ. ԵՏՀ կոլեգիայի մի շարք որոշումներ՝ միտված պաշտպանելու սպառողների իրավունքները

2017 թվականի նոյեմբերի 21-ին Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի Կոլեգիան մի շարք որոշումներ է ընդունել: Դրանցից մեկը վերաբերում է առցանց առևտրի սպառողներին տրամադրվող տեղեկատվությանը, գործարքի կասեցմանը և այլն, մյուսը՝ երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության կանոններին, որոնք ուժի մեջ կմտնեն 2018 թվականի սեպտեմբերի 25-ից:

Բացի վերը նշվածներից Կոլեգիան նաև Համաձայնագիր է ներկայացրել, որով պետք է ստեղծվի Միության շրջանակներում արտաքին տնտեսկան գործունեության մասնակիցների Նույնականացման Միասնական Համակարգ, ինչը կպարզեցնի անդամ-պետությունների մաքսային ծառայությունների փոխգործակցությունը: Այսուհետ ԵՏՀ-ն մոնիտորինգ է իրականացնելու գյուղատնտեսությանը պետական աջակցության ոլորտում և նպաստելու է այս հարցում անդամ-պետությունների համատեղ խորհրդակցություններին:

Իմանալ ավելին …