Ֆիզիկական անձանց կողմից անմաքս ներմուծման նորմերի փոփոխություն. առցանց առևտուր, ուղեկցող ուղեբեռով փոխադրումներ

Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովը 07.11.2017թ. N 145 Կարգադրությամբ հավանության է արժանացրել «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված որոշ հարցերի վերաբերյալ» որոշման նախագիծը: Այդ որոշմամբ սահմանվում են արժեքային, քաշային և քանակային նորմաներ, որոնց սահմաններում անձնական օգտագործման ապրանքները կարող են ներմուծվել ԵԱՏՄ՝ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, ինչպես նաև կնվազեցվի այդ նորմաները գերազանցելու համար վճարվելիք մաքսատուրքը:

Նորմաները սահմանվում են Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի Խորհրդի 20.12.2017թ. որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում 2018թ. մարտի 29-ին:

Մինչ 2018թ., ՀՀ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ներմուծման վերին սահմանը 200 000 ՀՀ դրամ է (մոտ 350 եվրո):

Որոշ դեպքերի համար ԵԱՏՄ սահմանած նորմաները փոխվում են, որոշների համար՝ ոչ: Օրինակ, փոխվում են առցանց խանութներից գնումների համար սահմանված նորմերը: 2018թ. և 2019թ. ավելի շատ ապրանք է հնարավոր ներմուծել Հայաստան՝ առանց մաքսատուրքերի և հարկերի, համապատասխանաբար՝ մինչև 1 000 եվրո և 31 կգ, մինչև 500 եբրո և 31 կգ, իսկ 2020թ.՝ ավելի քիչ՝ մինչև 200 եվրո և 31 կգ սահմաններում: Սակայն պատվերների ժամային և քանակային բոլոր սահմանափակումները հանվում են:

Ցանկացած տրանսպորտով (բացի օդայինից)՝ ուղեկցող ուղեբեռով ապրանքների՝ առանց մաքսատուրքերի և հարկերի ներմուծման համար նորմերը 2018թ. մնում են նույնը՝ 2017թ. գործողը՝ 1 500 եվրո արժեքից ոչ ավելի և մինչև 50 կգ քաշ: Այս նորմաները 2019-2021թթ. կիջեցվեն մինչև՝ 2019թ.՝ 1000 եվրո և 50 կգ, 2020թ.՝ 750 եվրո և 35 կգ, իսկ 2021թ.՝ 500 եվրո և 25 կգ:

Իսկ ավիափոխադրումներով՝ ուղեկցող ուղեբեռով ապրանքների ներմուծմանը վերաբերող նորմերը մնում են անփոփոխ՝ մինչև 10 000 եվրո արժեք և մինչև 50 կգ քաշ:

Բացի այդ, 2020թ.-ից նշանակալի չափով կնվազեցվեն նաև նշված նորմերը գերազանցելու համար սահմանված մաքսատուրքերը՝ եթե 2018-19թթ. այն 30% է (բայց ոչ պակաս, քան 4 եվրո 1 կգ համար), ապա 2020թ.՝ 15% (բայց ոչ պակաս, քան 2 եվրո 1 կգ համար)

 

Իմանալ ավելին՝ Աղբյուր 1

Աղբյուր 2