ՀՀ հարկային օրենսգիրքը 2018 թվականի փետրվարի 1-ի դրությամբ

ՀՀ հարկային օրենսգիրքը 2018 թվականի փետրվարի 1-ի դրությամբ. կարևոր փոփոխություններ, ռիսկային իրավիճակներ, պրակտիկ օրինակներ

✔ Որո՞նք են հարկային ոլորտում կատարված առավել էական և ազդեցիկ փոփոխությունները:
✔ Ի՞նչ առավելություններ և ռիսկեր են ենթադրում հարկային նոր կարգավորումները:
✔ Ինչպե՞ս խուսափել ՀՀ Հարկային օրենսգրքի նոր դրույթների կիրառման անակնկալներից:

Այս և այլ հարցերի պատասխանը ստանալու համար փետրվարի 13, 14, 15, 16-ին հրավիրում ենք մասնակցելու «Պարադիգմա Արմենիա» ընկերության կազմակերպած «ՀՀ Հարկային օրենսգիրքը 2018 թվականի փետրվարի 1-ի դրությամբ. կարևոր փոփոխություններ, ռիսկային իրավիճակներ, պրակտիկ օրինակներ» թեմայով սեմինարին:

➧Սեմինարների ընթացքում.
✔ կներկայացվի ՀՀ Հարկային օրենսգրքի առանձնահատկությունները, կպարզաբանվեն առավել բարդ և խնդրահարույց դրույթները,
✔ կներկայացվեն ՀՀ Հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները՝ ներառյալ մինչև փետրվարի 1-ը օրենսգրքի հիման վրա ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերը,
✔ կպարզաբանվեն առավել բարդ կիրառություն ունեցող դրույթները,
✔ հատուկ ուշադրություն կդարձվի ընկերության՝ բազում հաճախորդների հետ համագործակցելու արդյունքում առաջացած պրակտիկ օրինակների դիտարկմանը:

Դասընթացը նախատեսված է որոշակի բազային գիտելիք ունեցող մասնագետների համար:

➧Կազմակերպչական մաս.
✔ Դասընթացը բաղկացած է 4 դասից՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ,
✔ Տեղի է ունենալու փետրվարի 13, 14, 15,16-ին՝ ժամը 10:00-13:00,
✔ Դասախոսներ`Ահարոն Չիլինգարյան, Նաիրա Պետրոսյան, Նարինե Նուրոյան, Ամալյա Արտեմյան, Անահիտ Սարգսյան,
✔ Դասերը խմբային են, մասնակիցների թիվը՝ մինչև 20 մարդ,
✔ Արժեքը՝ 42000 ՀՀ դրամ(առանց ԱԱՀ),
✔ Ցանկության դեպքում, մասնակիցներին վերջում տրվում է վկայական։

➧ ԶԵՂՉԵՐ.
✔ նույն ընկերությունից 3 և ավելի մասնակիցների դեպքում՝ 10%, 10+ մասնակցի դեպքում՝ 20% զեղչ)

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել՝https://goo.gl/forms/IyZsQavp5f2ts4Gk2: