Այցելեք «Պարադիգմա Արմենիայի» գրասենյակ կամ կատարեք բիզնես հարցում առցանց:
Ինչպես «Էլիտ Հայջին» ՓԲԸ-ի տնօրեն, այնպես էլ «Դարձ» համատիրության նախագահ եղածս ավելի քան 10 տարիների ընթացքում գործակցել եմ «Պարադիգմա Արմենիա» ընկերության հետ և կարող եմ առանց չափազանցելու հաստատել, որ ոչ միայն ստացել եմ մասնագիտական բարձրակարգ ծառայություններ հաշվապահական հաշվառման, հարկային խորհրդատվության և աշխատանքային օրենսդրության ոլորտներում, այլև ունեցել եմ բավարարությունը աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու պատասխանատվության բարձր գիտակցությամբ օժտված, բարեխիղճ ու պարկեշտ մարդկանց հետ, ինչն առավել մեծացրել է իմ դրական տրամադրվածությունը «Պարադիգմա Արմենիա» ընկերության նկատմամբ։
Չեմ վարանի որևէ մեկին խորհուրդ տալ գործակցելու նրանց հետ։

Վերջին տարիներին մենք, ի դեմս Ձեզ, գտել ենք պրոֆեսիոնալ գործընկերոջ: Ձեր՝ մեր հետ կատարած տարիների մեծ աշխատանքի արդյունքում և շնորհիվ Հայաստանում Ճանաչեցին «Ալյոտիգ» ՍՊԸ-ին: Դուք օգնել եք մեզ գտնել ճիշտ ճանապարհը աշխատելու կառավարության և հասարակության հետ: Տրամադրել եք մեծ տեխնիկական օժանդակություն տարբեր տեսակի փաստաթղթերի նախագծման հարցում:
Եվ այս ամենում, ամենամեծ ավանդը Ձեր ղեկավարինն է՝ Պարոն Ա. Չիլինգարյանինը՝ տարբեր ոլորտների գերազանց մասնագետ, ով ստեղծել և ղեկավարում է «Պարադիգմա Արմենիա» ընկերությունը:
Անչափ շնորհակալ ենք Ձեզ:

Առանց չափազանցնելու կարող եմ նշել, որ համագործակցությունը «Պարադիգմա Արմենիա» ՓԲԸ-ի հետ պատվաբեր է և գործարար շրջանակներում համարվում է լրջության, ուղղամտության և օրինապահության նշան:
Ընդհանուր առմամբ, «Պարադիգմա Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է վստահելի և ուժեղ գործընկեր, ինչը ոչ միայն մեր ընկերությունների տնտեսական գործունեությունն է դարձնում ավելի կանխատեսելի և հաջողակ, այլ նաև իր դրական ազդեցությունն է ունենում մեր երկրի գործարար միջավայրի վրա:

«Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական և հետազոտական ընկերությունն այսօրվա մրցակցային շուկայում իր կայուն տեղն ունի իր մատուցած որակյալ ծառայություններով, բանիմաց և պրոֆեսիոնալ աշխատակիցներով։ Ֆինանսական աշխարհում Պարադիգման քայլում է ժամանակին համընթաց, քաջատեղյակ է հարկային և աշխատանքային օրենսդրությանը, արագ ծանոթանում է նաև դրանց փոփոխություններին։ Նորաբաց բիզնեսի համար շատ կարևոր է իր կողքին ունենալ Ձեր նման վստահելի գործընկեր։ Շնորհակալություն համագործակցության համար։
