Ծանուցում ՏՏ ոլորտի ընկերություններին

Ծանուցում ՏՏ ոլորտի ընկերություններին. էլեկտրոնային ծառայությունների հարկումը՝ դրանք Ռուսաստանի և Բելառուսի ֆիզիկական անձանց մատուցելու դեպքում

2017թ.-ից Ռուսաստանում, իսկ 2018թ.-ից Բելառուսում հարկային կարգավորման մեջ ներառվել է փոփոխություն, մասնավորապես՝ ԱԱՀ-ի մասով, առ այն, որ օտարերկրյա ընկերությունների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցումը ենթակա է ԱԱՀ-ով հարկման:

 

Էլեկտրոնային ծառայությունների սահմանումը և հարկվող էլեկտրոնյաին ծառայությունների ցանկը, ինչպես նաև դրանց հարկման առանձնահատկությունները սահմանված են համապատասխանաբար՝ ՌԴ Հարկային Օրենսգրքի հոդված 174.2-ով և Բելառուսի Հարկային Օրենսգրքի հոդված 33-ով:

Նշենք կարևոր դրույթները.

Էլեկտրոնային ծառայությունների հասկացությունը և ցանկը

ՌԴ ՀՕ-ի հոդված 174.2-ի 1-ին մաս և ԲՀ ՀՕ-ի հոդված 33-ի 3-րդ մասի համաձայն՝

Էլեկտրոնային ծառայությունները այն ծառայություններն են, որոնք մատուցվում են «Ինտերնետ» ցանցի միջոցով, ավտոմատացված կերպով՝ տեղեկատվական տեղնոլոգիաների կիրառմամբ: Այդպիսի ծառայությունների ցանկում ներառվում են.

  • էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համար ծրագրերի (ներառյալ՝ համակարգչային խաղերի) օգտագործման համար իրավունքների տրամադրում, «Ինտերնետ» ցանցի միջոցով տվյալների բազային տրամադրում (ներառյալ դրանց թարմացումները և լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորությունները), այդ թվում՝ չեղարկված հասանելության (удаленный доступ) տրամադրման միջոցով
  • գովազդային ծառայությունների մատուցում «Ինտերնետ» ցանցում, ինչպես նաև «Ինտերնետ» ցանցում գովազդային հարթակի տրամադրում
  • «Ինտերնետ» ցանցում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների), գույքային իրավունքների ձեռքբերման (իրացման) առաջարկների տեղադրման գծով ծառայությունների մատուցում
  • վաճառողների և գնորդների միջև պայմանագրերի կնքման համար տեխնիկական, կազմակերպչական, տեղեկատվական և այլ հնարավորությունների տրամադրում «Ինտերնետ» ցանցի միջոցով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակրգերի օգտագործմամբ
  • «Ինտերնետ» ցանցում անձնական կամ առևտրային նպատակներով ներկայության ապահովում և/կամ պահպանում, օգտատերերի էլեկտրոնային ռեսուրսների խթանում և վերջիններիս մոդիֆիկացման հնարավորության տրամադրում
  • այն անձի կողմից տրամադրված տեղեկատվության պահում և մշակում, որը հասանելիություն ունի այդ տեղեկատվության նկատամամբ «Ինտերնետ» ցանցի միջոցով
  • տեղեկատվական համակարգում տեղեկատվության տեղադրման համար հաշվիչ հզորության տրամադրում իրական ժամանակի ռեժիմով
  • դոմենային անունների, հոստինգի տրամադրում
  • «Ինտերնետ» ցանցում տեղեկատվական համակարգերի, կայքերի վարչարարության գծով ծառայությունների մատուցում
  • տվյալների որոնման, ընտրության և ըստ հարցումների տեսակավորման, ինչպես նաև այդ տվյալների՝ օգտատերերին տեղեկատվական և հեռահաղորդկացային ցանցերի միջոցով տրամադրման գծով ավտոմատացված ծառայությունների մատուցում
  • էլեկտրոնային գրքերի և այլ էլեկտրոնային հրատարակությունների, տեղեկատվական, կրթական նյութերի, գրաֆիկական պատկերների, տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունների, աուդիովիզուալ ստեղծագործությունների օգտագործման իրավունքի տրամադրում՝ «Ինտերնետ» ցանցի միջոցով
  • պատվիրատուին պոտենցիալ գնորդների մասին տեղեկատվության որոնման և/կամ տրամադրման ծառայությունների մատուցում
  • «Ինտերնետ» ցանցում որոնողական համակարգերին հասանելիության (доступ) տրամադրում
  • «Ինտերնետ» ցանցում՝ կայքերում, վիճակագրության վարում:

Էլեկտրոնային ծառայությունների ցանկում չեն ներառվում.

  • ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացում, եթե ապրանքների մատակարարումը (աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը) իրականացվում է առանց «Ինտերնետ» ցանցի օգտագործման
  • նյութական կրիչների վրա էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համար ծրագրերի (ներառյալ համակարգչային խաղերը), տվյալների բազաների իրացում (օգտագործման իրավունքի փոխանցում)
  • էլեկտրոնային փոստով խորհրդատվական ծառայությունների մատուցում
  • «Ինտերնետ» ցանցին հասանելիության (доступ) տրամադրում:

Օտարերկրյա կազմակերպությունները (օրինակ՝ հայկական), որոնք վերը նշված ծառայությունները մատուցում են Ռուսաստանի կամ Բելարուսի ֆիզիկական անձանց, պետք է ինքնուրույն վճարեն այդ երկրներում ԱԱՀ-ի գումարները, եթե այդ ծառայությունները չեն մատուցվում միջնորդի միջոցով, որը հանդես կգա որպես հարկային գործակալ: Հետևաբար և այդ օտարկերյա կազմակերպությունները պետք է հաշվառվեն հարկային մարմնում: