Նորություններ՝ ավտոմեքենաների սիրահարների համար. Համապատասխանություն «ԵՎՐՈ-5»-ին, էլեկտրոնային անձնագրեր

2018 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրվող կամ ԵԱՏՄ ներմուծվող բոլոր ավտոմեքենաները կհամապատասխանեն էկոլոգիական 5-րդ դասին, այն է՝ «ԵՎՐՈ-5», ինչի արդյունքում 1,5 անգամով կնվազեցվի նոր տրանսպորտային միջոցների արտանետվող գազերում վնասակար (աղտոտող) նյութերի բովանդակությունը:

Բացառություն է սահմանված միայն Միության քաղաքացիների համար, որոնք կարող են անձնական օգտագործման համար ներմուծել նաև էկոլոգիական 4-րդ դասին պատկանող ավտոմեքենաներ, սակայն այդպիսի մեքենաները պետք է հագեցած լինեն «ազդանշանային կոճակներ»-ով:

«ԵՎՐՈ-5»-ին համապատասխանող ավտոմեքենաների ցանկը կարող եք գտնել այստեղ: Ձեր մեքենայի՝ «ԵՎՐՈ-5»-ին համապատասխանությունը կարող եք ստուգել այստեղ:

Դեռևս 2016թ. հունիսից խոսվում է ԵԱՏՄ-ում մեքենաների էլեկտրոնային անձնագրերի միասնական ձևերի ներդրման մասին: Արդեն 2018թ. ամռանից այդպիսի անձնագրերի թողարկումը կիրականացվի առանց այլընտրանքի: Էլեկտրոնային անձնագրերը թույլ կտան ստեղծել ԵԱՏՄ միասնական տեղեկատվական բազա ավտոմեքենաների վերաբերյալ, կապահովեն ավտոմեքենաների հետագծելիությունը, ինչպես նաև սեփականատերերի համար կստեղծվեն ամբողջական պատմություններ՝ ապահովագրության, վթարների, տեխնիկական և այլ տվյալների մասին:

 

Իմանալ ավելին՝ Աղբյուր 1

Աղբյուր 2