Ծառայություններ

«Պարադիգմա Արմենիա» ընկերությունը ապահովում է ինչպես պարբերական հաշվապահական ծառայություններ, այնպես էլ մեկանգամյա առանձնահատուկ խնդիրների լուծում:

Ըստ մեր դիտարկման` հարկային խորհրդատվական ծառայությունների շուկայում միջազգային գործառնությունների և նախագծերի հարկային հետևանքների տեսանկյունից առավել դինամիկ աճում է վերլուծության և պլանավորման պահանջարկը:

Մենք հասկանում ենք կապիտալի, ապրանքների և ծառայությունների, մարդկանց և գաղափարների, երկրից երկիր, ռեգիոնից ռեգիոն տեղաշարժվելու ազատության նշանակությունը և փորձում ենք օժանդակել ներդրողներին, միջազգային կազմակերպություններին, կառավարությանը այդ հարցերում:

Հաշվի առնելով ընկերության մեծ փորձը և տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող աշխատանքային օրենսդրության կիրառման վերաբերյալ բազմատեսակ հարցերը` «Պարադիգմա Արմենիան» դեռևս 2004թ-ին՝ ՀՀ աշխատանքային նոր օրենսգրքի ընդունման նախօրեին, ապա ընդունումից հետո ծառայություններ է մատուցում ՀՀ աշխատանքային օրենսդրության բնագավառում:

Ծրագրերի, միջոցառումների իրականացման, գործունեության շրջանակների ընդլայնման և զարգացման համար կազմակերպությունները սովորաբար կարևորություն են տալիս համապատասխան հետազոտություններին  և վերլուծություններին:

Տարաբնույթ վերապատրաստման դասընթացների, կլոր սեղանների, համաժողովների, խորհրդակցությունների կազմակերպումը հիմնված է ոչ միայն ժամանակակից բիզնեսի` մասնագետներին պարբերաբար վերապատրաստելու պահանջի վրա, այլ նաև հանդիսանում է պրոֆեսիոնալ երկխոսության բացառիկ հնարավորություն:

Ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել:

Այցելեք «Պարադիգմա Արմենիայի» գրասենյակ կամ կատարեք բիզնես հարցում առցանց:

Ի՞նչ են մտածում մեր հաճախորդները մեր մասին: