Հաշվապահական ծառայություններ

Ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել:

Այցելեք «Պարադիգմա Արմենիայի» գրասենյակ կամ կատարեք բիզնես հարցում առցանց:

Ի՞նչ են մտածում մեր հաճախորդները մեր մասին:

Հաշվապահական ծառայություններ

«Պարադիգմա Արմենիա» ընկերությունը տրամադրում է ինչպես պարբերական հաշվապահական ծառայություններ, այնպես էլ ապահովում է մեկանգամյա առանձնահատուկ խնդիրների լուծում:

Ծառայությունները համակցվում և ամրապնդվում են  հարակից ծառայություններով և գիտելիքներով` հարկային հարցեր, սոցիալական ապահովության հատուցումներ, աշխատանքային օրենսդրություն, արտարժույթային կարգավորման և կանխիկի կարգավորման օրենսդրություն, զուգահեռներ վիճակագրական և ոլորտային կարգավորման հաշվետվությունների պահանջների հետ:

Հաշվապահական ծառայությունները ներառում են `

  • Հաշվապահական հաշվառման վարում

Հաշվապահական հաշվառման վարման ծառայությունները ներառում են անհրաժեշտ փաստաթղթերի դասակարգումը, լրացումը, պրոֆեսիոնալ հաշվապահական ծրագրի օգնությամբ համապատասխան հաշվապահական գրանցումների վերլուծումը և համապատասխանեցումը, ֆինանսական, հարկային, վիճակագրական և այլ հաշվետվությունների, ինչպես նաև այլ նշանակալի տեղեկատվության պատրաստումը:

  •  Ֆինանսական հաշվետվությունների պատրատում

Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքը, ինչպես նաև ՀՀՀՀՍ N1–ը և հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ  N1-ը (Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում) սահմանում են որոշակի կանոններ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ֆորմատի, ներկայացման ժամկետների և կարգի վերաբերյալ:

Ընկերությունը, մասնագիտացած լինելով օտարերկրյա իրավաբանական անձանց ծառայություններ մատուցելու հարցում, տիրապետում է նաև ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշվետվությունների պատրաստման առանձնահատկություններին (զուգակցելով դա հարկային դեկլարացիաների ինստիտուտի հետ):

  • Ֆինանսական հաշվետվությունների և շրջանառության տեղեկագրերի վերլուծություն

Նմանատիպ ծառայության անհրաժեշտություն սովորաբար առաջանում է ավելի լայն շրջանակի սպառողների համար` բաժնետերեր, այլ ներդրողներ, համատեղ գործունեության կողմեր:

Բաժնետերերի պահանջով պատրաստվում են նաև կոնսոլիդացված հաշվետվություններ: Վերլուծական հաշվետվությունը պատրաստվում է տարբեր լեզուներով և կարող են հաշվի առնվել նաև հաշվապահական տարբեր համակարգերի միջև եղած տարբերությունները. Հաշվապահական Հաշվառման Հայկական Ստանդարտների համակարգ, Հաշվապահական Հաշվառման միջազգային Ստանդարտների համակարգ, Generally Accepted Accounting Principles (GAAP):

  • Հաշվապահական հաշվառման քաղաքականություն և «աշխատանքային հաշվային պլան»

Հաշվապահական հաշվառման քաղաքականության փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի կայացած և զարգացող ընկերությունների համար, հատկապես, երբ վերջիններս ակնկալում են արտաքին ֆինանսավորում, ներդրումներ, ընդգրկվելու են մեծ նախագծերի մեջ: Պարադիգմա Արմենիան փորձ ունի ստեղծելու այդպիսի փաստաթղթեր շինարարության, տրանսպորտի, մեքենաշինության և խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար:

Հաշվային պլանը գործիք է բուն հաշվապահական հաշվառում վարելու համար: Կոնկրետ կազմակերպության համար, եթե այն միջին կամ խոշոր չափի է, իմաստ ունի կիրառել հատուկ նախագծված «աշխատանքային հաշվային պլան»: Այն թույլ կտա նախ աշխատել ավելի ճկուն, և  նաև ընդունակ լինել լուծելու այլ հարակից խնդիրներ` օրինակ, որոնք վերաբերում են կառավարման նպատակով հաշվառմանը և այլն: Մեր ընկերությունը ունի սեփական մշակումներ այդ ուղղությամբ:

Ինչպես նաև հաշվապահական հաշվառման հետ կապված այլ ծառայություններ.

  • Հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում
  •  Բանկային քաղվածքների ձևակերպում, հաշվապահական ծրագրում և փոխանցումների կարգավորում
  • Դրամարկղային (առհաշիվ) գործառնությունների գրանցում
  • Դուրս գրված և ստացված հաշիվների ձևակերպում
  • Երևանի քաղաքապետարանի, այլ գերատեսչական հաշվետվությունների կազմում
  • Տարբեր գործառնությունների գրանցում

Փնտրու՞մ եք փորձառու մասնագետ: