Միջազգային հարկային խորհրդատվություն

Ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել:

Այցելեք «Պարադիգմա Արմենիայի» գրասենյակ կամ կատարեք բիզնես հարցում առցանց:

Ի՞նչ են մտածում մեր հաճախորդները մեր մասին:

Միջազգային հարկային
խորհրդատվություն

Գլոբալացման գործընթացներին զուգընթաց` մեր երկիրը կնքում է երկկողմանի միջպետական և միջկառավարական միջազգային պայմանագրեր, միանում է բազմակողմ պայմանագրերի. և’ տնտեսությունը, և’ հարկ վճարողները չեն հասցնում դրանց հետևել: Պատճառը ոչ միայն արագ վերափոխումներն են, այլ նաև նոր ձևավորվող հարաբերությունների բարդությունը: Ցայտուն օրինակ է 2015թ. հունվարի 2-ից Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Մենք հասկանում ենք կապիտալի, ապրանքների և ծառայությունների, մարդկանց և գաղափարների, երկրից երկիր, ռեգիոնից ռեգիոն տեղաշարժվելու ազատության նշանակությունը և փորձում ենք օժանդակել ներդրողներին, միջազգային կազմակերպություններին, կառավարությանը այդ հարցերում: Միջազգային գործառնությունների հարկային հետևանքների գնահատումը և պլանավորումը` ՀՀ օրենքներին և միջազգային պայմանագրերին համապատասխան, համարում ենք մեր ընկերության մասնագիտական առանցքներից մեկը:

Ոլորտին վերաբերող ֆիզիկական և իրավաբանական անձանց շրջանակը
  • դուստր ձեռնարկություններ. ուղղակի ներդրումներ, հետագա ֆինանսավորման սխեմաներ, դիվիդենտների հարկում, ռեպատրիացիա,
  • մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ. հաշվապահության սինխրոնացում կամ այլ կերպ համակարգում գլխամասային գրասենյակի հետ, ծախսերի և եկամուտների բաժանում, Հայաստանում տարեկան դեկլարացիայի լրացում, տեղեկանք վճարված հարկերի մասին, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառման հնարավորություն:
  • հաշվապահական գրանցումների համապատասխանեցում,
  • արտերկրում վճարված հարկերի հաշվանցման աջակցություն,
  • կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառման խորհրդատվություն, այլ տնտեսական բնույթի համաձայնագրերի հետ համատեղմամբ:
  • կոնկրետ նախագծի շրջանակներում աշխատող օտարերկրացիներ,
  • օտարերկրյա կազմակերպությունների աշխատակիցների արտոնություններ,
  • պասիվ եկամուտ,
  • միգրացիոն և աշխատանքային օրենսգրքի պահանջների փոխկապակցվածություն:
  • Հայաստանի կրկնակի հարկման համաձայնագրերի կիրառման առանձնահատկություններ,
  • արտերկրում վճարված հարկերի հաշվանցման աջակցություն:
Միջազգային հարկային խորհրդատվությունը ներառում է.

Սովորաբար այդպիսի աշխատանքներ պատվիրվում են խոշոր ինվեստիցիոն նախագծերը սկսելուց առաջ: Հիմնական կետերն են Հայաստանի ազգային հարկային օրենսդրությամբ (ներառյալ` «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի հնարավորությունները) օտարերկրյա գործառնությունների հարկային հետևանքների ճշտությունը և  հարկային համաձայնագրերը: Խնդիրներ սովորաբար առաջանում են միջազգային պայմանագրերի կիրառական հարթության մեջ, որի կապակցությամբ դիտարկվում են բոլոր բաղադրատարրերը` համադրում ազգային օրենսդրության դրույթի հետ, միջազգային ծրագրի նախահաշվի տողեր, աշխատանքների` ծրագրի բնույթի և շրջանակի ներքո իրականացրած լինելը, վարչարարական տեղեկատվության և հարկային հաշվետվությունների պատրաստման ճշտությունը և այլն:

Միջազգային գործառույթների հարկային խորհրդատվության ծառայությունը մեր հարկային միջազգային ծառայությունների ցանկում առավել պահանջարկ ունեցող ծառայության տեսակն է, քանի որ արտասահմանյան գործարքներ իրականացնում են նաև տեղական ընկերությունները, նույնիսկ միջին և երբեմն փոքր բիզնեսը: Մեր խորհրդատվության շրջանակն է` Հայաստանում ԱԱՀ-ի 0% դրույքաչափի կիրառումը, միջազգային պայմանագրից օգտվելու հնարավորությունը և մեխանիզմը, փաստաթղթային վարչարարության բարդության աստիճանը, Հայաստան ապրանք ներմուծելիս սահմանին վճարվող հարկերը և մաքսատուրքերը (ներառյալ լիզինգի կամ ֆակտորինգի մեխանիզմով իրականացվողները), ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսավարողների հետ գործարքների հարկային առանձնահատկությունները և այլն:

Ոչ ռեզիդենտների կողմից օգտագործվող տարեկան հարկային դեկլարացիայի և հարակից հաշվետվությունների հարցում սահմանված են էական առանձնահատկություններ: Դա վերաբերում է հատկապես շահութահարկին: Այլ հարկատեսակների դեպքում անհրաժեշտ է նախապես հոգալ մեկանգամյա փաթեթի և գրանցումների համակարգի ստեղծման համար` այն կապակցելով հաշվապահական հաշվառման օրենդրության պահանջների հետ. հաշվապահական հաշվառման քաղաքականության փաստաթուղթ, ՀՀ-ում իրականացվող պրոյեկտների նկարագրություն, նյութերի պատրաստում հարկային մարմնի հետ՝ հայաստանյան հարկվող շահույթի որոշման՝ ուղղակի կամ անուղղակի մեթոդների ընտրության քննարկումների համար և այլն:

«Պարադիգմա Արմենիա» ընկերությունը  ՀՀ-ում առավել փորձառու կենտրոններից մեկն է, ով հարկային համաձայնագրերի գծով մաքսիմալ, և ամբողջական ծառայություններ է մատուցում հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով:

  • Տեղեկատվություն ՀՀ-ի ունեցած կրկնակի հարկումից խուսափելու հարկային համաձայնագրերի վերաբերյալ,
  • մասնագիտական պարզաբանումներ OECD (Organization of Economic Cooperation Development) և UN (United Nations) հարկային տիպային կոնվենցիաների դրույթների վերաբերյալ,
  • խորհրդատվություն կոնկրետ երկրի հետ համաձայնագրի հոդվածի կիրառման վերաբերյալ,
  • քաղվածքների և/կամ վերլուծական տեղեկանքների պատրաստում ըստ ոլորտների, եկամտատեսակների և այլն,
  • կոնկրետ գործառնությունների կամ ինվեստիցիոն պրոյեկտների ժամանակ հարկային համաձայնագրերի կիրառում:

Միջազգային տեղեկատվական բազայի առկայությունը, ինչպես նաև տարբեր ոլորտների oտարերկրյա իրավաբանական անձանց համար ծառայությունների մատուցման փորձը հնարավորություն է տալիս ընդարձակել գործունեության ոլորտը և հարկային ու հաշվապահական ծառայություններից զատ, մուտք գործել հարակից խորհրդատվության դաշտ, այն է տնտեսական ոլորտի այլ միջազգային պայմանագրերի կիրառման դաշտ. ներդրումներ, ոլորտային կարգավորումներ, ազատ տնտեսական գոտու համաձայնագրեր, Առևտրի Համաշխարհային կազմակերպության համաձայնագրեր (WTO) և այլ երկկողմ ու բազմակողմ համաձայնագրեր:

Համարում ենք միջազգային խորհրդատվության շրջանակում առավել բարդ ու պատասխանատու, սակայն և առավել հետաքրքիր հատվածը: Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի ազգային հարկային օրենսդրությունը, առավել ևս դրա վարչարարական կիրառողները, ոչ միշտ են պատրաստ ճանաչելու միջազգային հարկային պրակտիկայում կիրառվող ինստիտուտները և գործիքները: Հայաս­­­տա­նում ինվեստիցիա կատարելու և/կամ այլ նախագծեր իրագործելու օպտիմալ սխեման ներառում է բազմաթիվ գործոնների հաշվառում, բազմաթիվ գործառնությունների համադրում և զուգակցում, մասնավորապես.

  • հաշվապահական քաղաքականության և հարկային նպատակով հաշվառման հատուկ պլանավորումը օրենքով սահմանված արտոնությունից օգտվելու համար. ամորտիզացիոն սխեմաներ, ծառայությունների նախագծում և այլն,
  • միջազգային հարկային համաձայնագրերի օգտագործում` բիզնես որոշումների նկատմամբ նեյտրալության / չեզոքության և օպտիմալության շրջանակում,
  • օրենքով սահմանված շեմերի, նորմաների, ժամկետների և այլ հնարավորությունների օգտագործման պլանավորում` բիզնես որոշումների նկատմամբ նեյտրալության և օպտիմալության շրջանակում,
  • մի քանի տեսակի միջազգային տնտեսական համաձայնագրերի, մի քանի տեսակի ծառայությունների, մի քանի երկրների հարկային համաձայնագրերի զուգորդում հարկային և վարչարարական ծախսերի օրենքով թույլատրելի տնտեսման համար` հաշվի առած միջազգային գործարար շրջանառության սովորույթները և այլ սահմանափակումներ:

Եվրասիական տնտեսական միությունը ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության վարումը միասնական տնտեսության պայմաններում:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը ու Ռուսաստանի Դաշնությունը: («Պարադիգմա Արմենիա» ընկերությունը  մասնագիտանում է այս կառույցի անդամ երկրների տնտեսավարողներին խորհրդատվության հարցում, ինչպես նաև մասնակցում տարբեր հարթակներում, ներառյալ ԵԱՏՄ հանձնաժողովին կից Խորհրդատվական կոմիտեի հարթակը, Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության հարթակը և այն, հարցերի, խոչընդոտների և կանոնակարգերի ու այլ նորմատիվ ակտերի նախագծերի քննարկմանը): Հատուկ սեմինարներ են անցկացվում, թե ինչպես է կիրառվում ԵԱՏՄ օրենսդրությունը. մաքսային, տեխնիկական կանոնակարգերի, լիցենզիաների ու սուբսիդավորման, անուղղակի հարկերի կիրառման վերաբերյալ և այլն:

Փնտրու՞մ եք փորձառու մասնագետ: