Իրավաբանական ծառայություններ

Ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել:

Այցելեք «Պարադիգմա Արմենիայի» գրասենյակ կամ կատարեք բիզնես հարցում առցանց:

Ի՞նչ են մտածում մեր հաճախորդները մեր մասին:

Իրավաբանական ծառայություններ

Հաշվի առնելով ընկերության մեծ փորձը և տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող աշխատանքային օրենսդրության կիրառման վերաբերյալ բազմատեսակ հարցերը` «Պարադիգմա Արմենիան» դեռևս 2004թ-ին՝ ՀՀ աշխատանքային նոր օրենսգրքի ընդունման նախօրեին, ապա ընդունումից հետո ծառայություններ է մատուցում ՀՀ աշխատանքային օրենսդրության բնագավառում: Սակայն, իրավաբանական ծառայությունները չսահմանափակվեցին միայն աշխատանքային օրենսդրությամբ, այլ տարեցտարի ընդլայնվեցին՝ ներառելով բիզնես միջավայրին վերաբերող ոլորտները: Այսպիսով, իրավաբանական ծառայությունները ներառում են և մեր ընկերությունն առաջարկում է ՀՀ քաղաքացիական, հարկային (ներառյալ՝ միջազգային հարկում), աշխատանքային, կորպորատիվ, վարչական  օրենսդրության  կիրառման հարցերին առնչվող  ծառայությունների հետևյալ տեսակները (հարկային հարցերով ծառայությունների ցանկին ծանոթանալու համար սեղմե՛ք այստեղ).

  • Քաղաքացիաիրավական պայմանագրերի, համաձայնագրերի, լիազորագրերի կազմում (ծառայությունների մատուցում, վարձակալություն, անհատույց օգտագործում, նվիրաբերություն, ֆրանչայզինգ և այլն),
  • Տարատեսակ փաստաթղթերի՝ ակտեր (գնման, հանձնման-ընդունման և այլն), ստացականներ, արձանագրություններ և այլն, կազմում, դիտարկում,
  • Օրենսդրական վերլուծություններ, ներառյալ՝ որոշակի թույլտվությունների ձեռք բերման, իրավունքների գրանցման հետ կապված պետաիրավական գործընթացների նկարագրում:
  • Կորպորատիվ փաստաթղթերի (հիմնադիր փաստաթղթեր, կանոնադրություն և այլն) կազմում, իրավաբանական անձի պետական գրանցում, խորհրդատվություն,
  • Վարչական բողոքների, դիմումների, այլ գրությունների կազմում / իրավիճակների վերլուծություն և խորհրդատվություն, վարչական բողոքներով շահերի պաշտպանություն բոլոր ատյաններում:

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ընթանում են արմատական կենսաթոշակային բարեփոխումներ, որոնք, մեր կարծիքով, կարիք ունեն ուղեկցվելու մասնագիտական խորհրդատվությամբ:

Կենսաթոշակային խորհրդատվության շրջանակներում «Պարադիգմա Արմենիա» ընկերության նպատակն է իրազեկել գործատուներին և նրանց աշխատողներին գործող կենսաթոշակային սխեմաների վերաբերյալ, տրամադրել որոշակի գիտելիք այն ինստիտուտների և ֆինանսական հասկացությունների վերաբերյալ, որոնց վրա հիմնվում են կուտակային կենսաթոշակային երկու բաղադրիչները (կենսաթոշակային ֆոնդեր և դրանց կառավարիչներ, կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրը վարող, պահառուներ, հաշվի օպերատորներ, կենսաթոշակային ֆոնդի եկամտաբերություն և ռիսկայնություն և այլն) և օժանդակել մասնակցության մասին որոշում կայացնելուն՝ խորհրդատվական ծառայություններ մատուցելու, կոնկրետ հաշվարկներ կատարելու և անհրաժեշտ փաստաթղթեր ձևակերպելու միջոցով:

Մենք կարևորում ենք նաև գործատուների մասնակցությունը կամավոր կուտակային սխեմաներին` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում: Տրամադրելով սոցիալական տարբեր փաթեթներ, մասնագիտական զարգացման հնարավորություններ և մրցակցային արտոնություններ` գործատուն ոչ միայն նպաստում է իր աշխատողների աշխատանքի արտադրողականության բարձրացմանը, այլ նաև նրանց անձնական բարեկեցության բարձրացմանը՝ այսպիսով մատուցելով նաև խորհրդատվական ծառայություններ այս ոլորտում:

Փնտրու՞մ եք փորձառու մասնագետ: