Հետազոտություններ

Ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել:

Այցելեք «Պարադիգմա Արմենիայի» գրասենյակ կամ կատարեք բիզնես հարցում առցանց:

Ի՞նչ են մտածում մեր հաճախորդները մեր մասին:

Հետազոտություններ և
վերլուծություններ

Ծրագրերի, միջոցառումների իրականացման, գործունեության շրջանակների ընդլայնման և զարգացման համար կազմակերպությունները սովորաբար կարևորություն են տալիս համապատասխան հետազոտություններին  և վերլուծություններին:

‹‹Պարադիգմա Արմենիա›› խորհրդատվական-հետազոտական ընկերությունն իրականացնում է հետևյալ  տեսակի հետազոտություններ և վերլուծություններ.

  • Ֆինանսկան հաշվետվությունների վերլուծություններ (ամփոփ և դետալացված),
  • Ֆինանսական մոդելի կազմում,
  • Տարբեր գործունեության ոլորտների համար պարտադիր նորմատիվների, ստանդարտների, պետական փորձաքննությունների և այլ օրենսդրական պահանջների վերաբերյալ դիտարկումների իրականացում, վերլուծական տեղեկանքների կազմում,
  • Բիզնես-մոդելի սխեմաների վերլուծություն, նոր տարբերակների առաջարկում,
  • Հաճախորդի համար տեխնիկական, ծրագրային հարցերի դիտարկում/ վերլուծություն,
  • Տարբեր հաշվարկների, վերլուծությունների համար աղյուսակների և գրաֆիկների, սխեմաների կազմում,
  • Այլ հետազոտական աշխատանքներ և վերլուծություններ:

Ընկերության փորձառությունն այս բնագավառում համալրվում է կատարված հետևյալ հետազոտություններով`

  • Հայաստանում հիփոթեքային վարկավորման պահանջարկի ուսումնասիրում ՀՀ Կենտրոնական Բանկի և բանկային համակարգի պատվերով,
  • Հայաստանում ձեռնարկություն հիմնադրելու, գրանցելու և լիցենզիա ստանալու հետ կապված օրենսդրական և վարչարարական խնդիրների վերաբերյալ հետազոտություն ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության Հայաստանյան ծրագրերի շրջանակներում,
  • ‹‹Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործարար և կարգավորիչ դաշտը Հայաստանում››` հետազոտություն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի պատվերով,
  • Վարչարարական կարողությունների դիտարկում (գնահատում). ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության վարչարարական կարողությունների հետազոտում, գնահատում և վերլուծություն ԱՄՆ ՄԶԳ Հարկային բարելավումների ծրագրի շրջանակում (Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն. AEPLAC- հանդիսանում է շահառու ՀՀ ԿԱ ՀՊԾ հետ միասին),
  • Ոլորտային դիտարկում. բեռնառաքողների գործունեության գծով հաշվապահական, հարկային և այլ հարակից տնտեսական օրենսդրության վերլուծություն,
  • Ոլորտային դիտարկում. Հայաստանի Հանրապետությունում տրանսֆորմատորային եվ այլ շարժիչային յուղերի փոխելու արդյունքում առաջացող թափոնների դասակարգման և տեղադրման, ինչպես նաև դրա դիմաց բնապահպանական վճարների իրականացման կարգի վերաբերյալ վերլուծություն,
  • Ոլորտային դիտարկում. Կազմակերպությունների աշխատողների առողջական վիճակի նախնական եվ պարբերական բժշկական զննության պարտադիր լինելու վերաբերյալ վերլուծական տեղեկանք:

Փնտրու՞մ եք փորձառու մասնագետ: