Սեմինարներ

Օրացույց

<<Դեկ 2017>>
MTWTFSS
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
Ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել:

Այցելեք «Պարադիգմա Արմենիայի» գրասենյակ կամ կատարեք բիզնես հարցում առցանց:

Ի՞նչ են մտածում մեր հաճախորդները մեր մասին:

Սեմինարներ

«Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական-հետազոտական ընկերության գործունեության մի մասն է կազմում տարաբնույթ վերապատրաստման դասընթացների, կլոր սեղանների, համաժողովների, խորհրդակցությունների կազմակերպումը, որը հիմնվում է ոչ միայն ժամանակակից բիզնեսի` մասնագետներին պարբերաբար վերապատրաստելու պահանջի վրա, այլ նաև հանդիսանում է պրոֆեսիոնալ երկխոսության բացառիկ հնարավորություն:
Դասընթացները կազմակերպվում են հետևյալ թեմաներով.

Հարկային
օրենսդրություն
Կենսաթոշակային օրենսդրություն
Աշխատանքային
օրենսդրություն
Եվրասիական տնտեսական միություն և մաքսային հարցեր

ինչպես սկսնակների համար, այնպես էլ  սույն օրենսդրություններում պարբերաբար կատարվող ընթացիկ փոփոխությունների վերաբերյալ՝ պրոֆեսիոնալների համար:

Դասընթացներն ըստ բնույթի տարբերակվում են որպես`

  1. Ընդհանուր(բաց). որոշակի պարբերականությամբ իրականացվող դասընթացներ ՀՀ աշխատանքային, հարկային, կենսաթոշակային, մաքսային և հարակից օրենսդրություններում նախորդ ամիսներին տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ: Այսպիսի սեմինարների ընթացքում ներկայացվում են  այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ձեռնարկությունների տնտեսական գործունեության վրա (մաքսային, աշխատանքային հարաբերությունների, արժութային կարգավորման և այլ դրույթներ):
  1. Հատուկ(փակ). կազմակերպությունների, ձեռնարկությունների տվյալ կազմակերպաիրավական տեսակին կամ գործունեության ոլորտին վերաբերող առավել հետաքրքրող աշխատանքային, հարկային, կեսաթոշակային, մաքսային և հարակից օրենսդրությունների կիրառման հարցեր և փոփոխություններ:

*Ընդհանուր բնույթի դասընթացի ծրագիրը մշակվում է հիմնականում Ընկերության կողմից, սակայն մասնակիցները կարող են իրենց համար ցանկալի որոշ փոփոխություններ կատարել դրանում: Հատուկ բնույթի դասընթացների ծրագրերը ձևավորվում են բացառապես մասնակիցների կողմից:
Դասընթացների արդյունավետությունն ապահովում են թեմաների ակտուալությունը, պրոֆեսիոնալ կազմակերպիչների հետ համագործակցությունը, փորձառու դասախոսների ընդգրկումը՝ այդ թվում մեր համակարգման ընդհանուր շրջանակում` կառավարության տարբեր գործակալություններից և այլ խորհրդատվական կազմակերպություններից, ինչպես նաև հետևողականությունը, վարման հմտությունը, սեփական փորձից պրակտիկ դեպքերի հիպոթետիկ խաղարկումը:

Այս ոլորտում ընկերությունն ունի բավականին հարուստ փորձ, մասնավորապես.

  • բազմաթիվ կորպորատիվ սեմինարներ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար,
  • պարբերաբար կազմակերպվող սեմինարներ «Բի-Էս-Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) հետ համատեղ:

Սպասվող իրադարձություններ

Մոտ օրերին միջոցառումներ չկան

Փնտրու՞մ եք փորձառու մասնագետ: