Հարկային խորհրդատվություն

Ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել:

Այցելեք «Պարադիգմա Արմենիայի» գրասենյակ կամ կատարեք բիզնես հարցում առցանց:

Ի՞նչ են մտածում մեր հաճախորդները մեր մասին:

Հարկային խորհրդատվություն

Ըստ մեր դիտարկման` հարկային խորհրդատվական ծառայությունների շուկայում միջազգային գործառնությունների և նախագծերի հարկային հետևանքների տեսանկյունից առավել դինամիկ աճում է վերլուծության և պլանավորման պահանջարկը:
Հարկային օրենսդրությունն ու դրա հետ կապված կարգավորումները անընդհատ փոփոխվում են, ինչի արդյունքում կարիք է առաջանում հետևողական լինել և կարողանալ քայլել այդ զարգացումներին համընթաց:

Ուստի հարկային խորհրդատվական ծառայությունների դաշտում մեզ վստահ զգալու համար շատ որոշակի գրավականներ են տալիս`

  • Ընկերությունում փորձառու  մասնագիտական թիմի առկայությունը, բաղկացած իրավաբան,  հաշվապահ և վերլուծաբան մասնագետներից,
  • մշտապես վերապատրաստման դասընթացների ծրագրերի իրագործումը և մասնակցությունը,
  • համագործակցությունը տարատեսակ ծրագրերի տեղական և օտարերկրյա կազմակերպությունների  հետ:

Հարկային խորհրդատվությունը ներառում է.

Հարկային դիտարկումը և ուսումնասիրությունը առավել հաճախ պատվիրվում են որևէ խոշոր ներդրումային կամ այլ խոշոր բիզնես նախագծի իրագործման, կորպորացիաների բաժնետոմսերի օտարման կամ վերակառուցման, կառավարման համակարգի էական փոփոխության առիթով: Հաճախ այն հայցվում է նաև ֆինանսական պատասխանատուների փոփոխության կամ հարկային ստուգումների առիթով: Դիտարկման համար մեր ընկերությունը ստեղծում է կամ ադապտացնում է արդեն իսկ իր կողմից մշակված համապատասխան հարցաշարը, ըստ հարկատեսակների, առաջարկում ուսումնասիրության ընթացակարգ, ապա պատվիրատուի անձնակազմի հետ համագործակցության պայմաններում անցկացնում բուն փաստաթղթային և պայմանագրային դիտարկումը, դուրս բերում թերությունների, թույլ տեղերի քարտեզ, ինչպես նաև առաջարկություններ` դրանց շտկման և օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Հայաստանի օրենսդրությունը, և հատկապես նրա կիրառման պրակտիկան, առայժմ իրատեսական հնարավորություններ չեն պարունակում այն բանի համար, որ հարկ վճարողները կարողանան ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից ստանալ համապարփակ պաշտոնական պարզաբանումներ պլանավորվող բիզնես գործարքի հարկային հետևանքների վերաբերյալ: Հարկային մարմինը առաջընթաց ունի վերջին տարիներին՝ գործարկելով նաև հեռախոսով և այցելությունների միջոցով պարզաբանումներ ստանալու պրակտիկան: Սակայն այդ ամենը դեռ չի փակում եղած  պահանջարկը և հաճախ նաև զիջում արագության և լուծումների պարզության հարցում: Մեր ընկերությունը փորձում է օժանդակել հարկ վճարողներին կոնկրետ գործարքի հարկային հետևանքների հաշվարկման հարցում: Դա բիզնեսի համար կարևորվում է ֆինանսական հոսքերի պլանավորման, ինչպես նաև կորպորատիվ և այլ շրջանակներում օգտագործման համար:
Մեր աշխատանքների, այսինքն այդպիսի, սովորական առօրյա գործարքներից որոշակիորեն տարբերվող գործարքների և իրավիճակների փաստացի օրինակներ են`

  1. Նոր արտադրամասի կառուցման ֆինանսավորման սխեմաներ` օտարերկրյա ներդրումների տեսքով. Նոր բաժնետոմսերի տեղաբաշխում, փոխառություն, առևտրական վարկի տրամադրում և այլն,
  2. սարքավորման ձեռքբերման և Հայաստան ներմուծման, Հայաստանում մոնտաժման, անձնակազմի վերապատրաստման, հետառաքումային սպասարկման գործարքի` «հարկային բաղադրիչի» հաշվարկում, հաշվի առնելով մի քանի երկրների ընկերությունների ներգրավվածությունը և կրկնակի հարկումից խուսափելու հարկային միջազգային համաձայնագրի կիրառման հնարավորությունները,
  3. բանկի կողմից վարկային պարտավորություններից բխող կանխիկի ստացման իրավունքի փոխանցում,
  4. դիվանագետի ընտանիքի անդամի կողմից Հայաստանում աշխատելը,
  5. օտարերկյա մայր ընկերության “դոմիսիլի” փոփոխությունը,
  6. հանրային սննդի ծառայությունների մատուցում աշխատակիցներին (սեփական ճաշարանի հիմնադրում),
  7. հանքային հետախուզման և ուսումնասիրության աշխատանքների ընդհատում պայմանագրի ժամկետից շուտ,
  8. Լեռնային Ղարաբաղում գործող ընկերության մասնաճյուղի կողմից ծառայությունների մատուցում Հայաստանում,
  9. Օտարերկյա անձին պատկանող հայաստանյան անշարժ գույքի վարձակալում,
  10. Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր արտահանում և ներմուծում, այդ թվում կոմիսիայի պայմանագրի հիման վրա
  11. Անտոկոս վարկի տրամադրում և վարկային պարտավորության ներում ֆիզիկական և իրավաբանական անձանց
  12. Համատեղ գործունեության պայմանագրեր և գիտության բնագավառում դրանց կիրառման առանձնահատկություններ
  13. Արտասահմանում հաշվառված կենսաթոշակային ֆոնդի արժեթղթերի օտարում Հայաստանյան անձին կամ գնում նրանից ֆիզիկական և իրավաբանական անձի կողմից,
  14. բնակելի շենքի շինարարության ֆինանսավորում մուրհակների թողարկման միջոցով,
  15. օտարերկրյա ընկերության մասնաճյուղի կողմից Հայաստանում նախագծային և շինարարական աշխատանքների արդյունքում տարեկան հարկային հաշվետվության առանձնահատկություններ,
  16. լյուքսեմբուրգյան և գերմանական բանկային և ինվեստիցիոն կազմակերպություններից հայաստանյան բանկերի կողմից ռեսուրսների ներգրավումը. Ազգային օրենսդրության հիման վրա և միջազգային հարկային համաձայնագրերով օպտիմալացման հնարավորություններ,
  17. ֆրանչայզինգի պայմանագրով ներմուծումների պարագայում մաքսային արժեքի որոշման առանձնահատկություններ,
  18. հիմնադրամների կողմից դրամաշնորհային ծրագրերով ծառայությունների մատուցում,
  19. բնությանը վնաս տվող նյութերի ներմուծում և կամ արտադրություն. դասակարգում և հարկում,
  20. ցեսիա և պարտավորությունների հաշվանց՝ օտարերկյա իրավաբանական անձանց ներգրավմամբ,
  21. անշարժ գույքի օտարում կադաստրայինից ցածր գնով՝ շրջանառության հարկ վճարող կազմակերպության,
  22. ֆիզիկական անձի կողմից ընդհանուր սեփականություն հանդիսացող արտադրական նշանակության գույքի օտարում,
  23. Եվրոպայում ինտերնետային առևտրի միջոցով առևտական և փոստային ծառայությունների մատուցում հայաստանյան անձի կողմից,
  24. գործարքներ Հայաստանի սահմանամերձ գոտում և ազատ տնտեսական գոտու տարածքում,
  25. և այլն:

Հարկային հաշվետվությունները Հայաստանում բազմազան են, թեև վերջին տարիներին կառավարությունը ձգտում է օպտիմալացնել դրանց քանակը՝ և ներկայացման ժամկետները, եղանակները: Բացի այդ, դրանք հաճախ «զուգակցվում» են նաև այլ տեղեկանքներով և պարտադիր տեղեկատվությամբ: Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրավորման ընկերությունները փորձում են հնարավորինս արագ այդ հարկային հաշվետվական ձևերի փոփոխությունները «տեղավորել» ծրագրերում, սակայն, նախ դա ոչ բոլոր ծրագրերում է ստանդարտացված, և երկրորդը` գնալով ավելի ու ավելի շատ կազմակերպությունները կիրառում են սեփական ինդուստրիալ, ներքին ծրագրային գործիքներ, որոնց ոչ միշտ են սինխրոնացվում հաշվապահական համակարգչային ծրագրերի և հարկային մարմնի պաշտոնական կայքում տեղադրված՝ հարկային հաշվետվությունների ավտոմատ գեներացման և հարկային հաշիվների համակարգի ու ինտերֆեյսի հետ: Դա նշանակում է, որ միշտ էլ մնում է մի հատված, որը պետք է մասնագիտական` «մարդկային» գործոնի ազդեցություն ստանա: Հայաստանյան կազմակերպությունները սովորաբար նախընտրում են հաշվետվությունները պատրաստել սեփական ուժերով, սակայն և հրավիրել արտաքին մասնագետի դրանք վերստուգելու համար:

Մեր ընկերությունը դա ապահովում է պատվիրատու կազմակերպություն այցելելու և նրանց ներքին հաշվապահական համակարգչային ռեսուրսները օգտագործելու, ինչպես նաև հիմնական իրականացված գործառնությունների վերաբերյալ փաստաթղթերի դիտարկման և «հարցազրույցների» իրականացման ձևով: Այլ պայմաններում ստուգումը կարող է իրականացվել հեռակա, էլ-փոստի, հեռախոսի և այլ կապի միջոցներով:

«Պարադիգմա Արմենիա» ընկերությունը հաշվապահական ծառայությունների հետ զուգահեռաբար մատուցում է ծառայություններ ամսական, եռամսյակային և տարեկան տարատեսակ հարկային հաշվետվությունների գծով.

  • Եկամտային հարկ,
  • ավելացված արժեքի հարկ,
  • գույքահարկ և հողի հարկ,
  • շահութահարկ (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների համար), և այլն:

Հաշվետվություններին զուգահեռ պատրաստվում են նաև ինֆորմացիոն հաշվետվություններ` տեղեկանքների, տեղեկությունների, հայտարարությունների, դիմումների և այլնի տեսքով:
1.Հարկ վճարողի ներկայացումը և շահերի պաշտպանությունը պետական մարմինների հետ քննարկումների և հարաբերությունների ժամանակ

Նման ծառայությունների անհրաժեշտություն առաջանում է տարբեր առիթներով: Օրինակ, մեր փորձառությունից.

  • ՀՀ բեռնառաքողների միության հանձնարարությամբ ոլորտային հետազոտության շրջանակում հարկային օրենսդրության կիրառման տեղեկանքի պատրաստում և դրան հաջորդող ներկայացումներ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վաչարարության բարելավման վարչության, ինչպես նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մասնագետների համար,
  • Հայաստան ապրանք ներմուծելու ժամանակ սահմանին ԱԱՀ գանձման օրենսդրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ վերլուծական նյութի պատրաստումը ՀՀ գործարարների և արդյունաբերողների միության համար և մասնակցությունը դրա ներկայացմանը համապատասխան ատյաններում:
  • ԵԱՏՄ երկրների միջև կոմիսիայի պայմանագրի հիման վրա գործարքների համար ԱԱՀ կիրառումը: Հարցադրումներ պատրաստվեցին և ներկայացվեցին ԵԱՏՄ հանձնաժողով, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններ,
  • Բնապահպանական և բնօգտագործման վճարների վերաբերյալ օրենսդրական առաջարկությունների պատրաստումը և ներկայացումը ՀՀ գործարարների և արդյունաբերողների միության միջոցով,
  • Գործունեությունը ժամանակավորապես դադարեցնող ընկերության համար օրենսդրության վերլուծություն և անորոշությունների մատնանշումով առաջարկությունների ներկայացում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, որի արդյյունքում որոշակի հարցեր կարգավորվեցին, իսկ մնացածները նախատեսվեց քննարկել հարկային նոր օրենսգրքի նախագծի շրջանակներում:
Ընկերությունն ունի փորձառություն նաև հարկային և մաքսային հարցերում` վարչական վարույթների և դատական քննությունների հարցում:

Փնտրու՞մ եք փորձառու մասնագետ: