ԵԱՏՄ. որոշ թանկարժեք մետաղների ներմուծումն արդեն առանց մաքսատուրքերի


Սույն թվականի մայիսի 22-ին կայացած Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի Կոլեգիայի նիստին որոշում է ընդունվել թանկարժեք մետաղներ պարունակող հանքային ծագման նյութերի որոշ տեսակների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը զրոյացնելու մասին: Մասնավորապես՝ որոշումը վերաբերվում է փոշու տեսքով ոսկուն, արծաթին, չմշակված պլատինին, ռոդիումին և այլն: Մինչ այժմ այդ ապրանքատեսակների համար սահմանված է 3-15% մաքսատուրք:

Մաքսատուրքերից ազատումը կգործի մինչև 2020թ. հունիսի 30-ը:

Ոսկերչական իրերի ներմուծման/արտահանման համար ևս կա սահմանված բարեփոխում: Այն է՝ այժմ արդեն ԵԱՏՄ անդամ-պետությունները կճանաչեն մյուս անդամ-պետության ոսկերչական իրերի վրա փակցված հարգորոշման դրոշմակնիքները:

Իմանալ ավելին՝

Աղբյուր 1

Աղբյուր 2

 

Հեղինակ՝ Սոֆյա Սարգսյան