Բացահայտ կեղծիք է առանց միջնորդի բանակցությունները, այնտեղ բացի Ադրբեջանից, նաև Թուրքիան է նստած. Բեքարյան

Panorama.am. «Չկա Թուրքիա, Ադրբեջան առանձնացում։ Այս «առանձնացում չկա» թեզի ներքո պետք է նայել՝ ինչ է  նշանակում, երբ որ  Հայաստանի իշխանությունն ավելի արդյունավետ ու գնահատելի է դիտարկում առանց միջնորդի բանացությունը»,- «Սրբազան պայքար» շարժման  կազմակերպած «Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկմանն ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։

Ըստ նրա, կեղծիք է, որ բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև առանց միջնորդի է։

«Բացահայտ կեղծիք է։ Այդ առանց միջնորդի բանակցությանը նստած չէ միայն Ադրբեջանը, Թուրքիան նույնպես նստած է»,- ասաց Կարեն Բեքարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով