ԱԺ-ն գումարել է իր աշնանային նստաշրջանը, օրակարգում 44 հարց է

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, գումարել է իր աշնանային նստաշրջանը:

Օրակարգում ընդգրկված է 44 հարց, որոնցից 11-ը կքննարկվեն երկրորդ ընթերցմամբ: Դրանց թվում են հետեւյալ հարցերը՝

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

ա) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին:

Խորհրդարանի օրակարգում ընդգրկված հարցերից են նաեւ՝

—              ա) «Դեղերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին,

—              «Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին,

—              «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

—              Սոցիալական աջակցության մասին,

—              «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին և այլ հարցեր:

Լուրեր Հայաստանից — NEWS.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով