«Իրանն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում, և մենք ողջունում ենք տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում», այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին լրագրողների հետ զրույցում։
«Մենք նաև հստակորեն մեր անհամաձայնությունն ենք հայտնում միջազգային սահմանների փոփոխությանը», -ասել է իրանցի դիվանագետը։