Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի դեմ, ասվում է երեքշաբթի բրիտանական կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ Նովոստի։
«Հետևյալ իրավաբանական անձինք ավելացվել են պատժամիջոցների միասնական ցուցակին և այժմ ենթակա են սառեցման… Ռուսաստանի օդատիեզերական ուժերը»,- ասվում է փաստաթղթում։