iPhone 16 Pro սմարթֆոնը կվաճառվի 1000 դոլարով, այսինքն՝ այնքան, որքան արժեր iPhone X-ը 2017-ին, այս մասին X սոցցանցում գրել է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը, որը հայտնի է տարբեր սարքերի մասին իր կանխատեսումներով։
Գուրմանը նաև նշել է, որ iPhone 16 Pro-ի շրջանակն էլ ավելի բարակ է դարձել, նաև զգալիորեն ավելացել է առանց վերալիցքավորման սարքի օգտագործման ժամանակը։ Արհեստական բանականությունն ու և A18 չիպերը կլինեն այսօր կայանալիք շնորհանդեսի առանցքային կետերը: Նոր հատուկ կոճակը կլինի ոչ միայն Pro, այլև բոլոր չորս մոդելների վրա։