Արդյոք արցախցիների դեմ արշավը շարունակվում է. ՔԿ-ն առգրավել է ավտոբուսները, որոնցով արցախցիները 2023-ի սեպտեմբերին տեղափոխվել են Հայաստան․ «Հրապարակ»

Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտյան Քննչական կոմիտեի մուտքի մոտ նկատել էինք մեկ տասնյակից ավելի դեղին ավտոբուսներ՝ առանց պետհամարանիշների, որոնց մի մասը մարդիկ հրելով փորձում էին մոտեցնել շենքին։ Մենք պարզեցինք, որ դրանք Արցախից բերված ավտոբուսներ են, որոնցով մարդիկ 2023-ի սեպտեմբերին տեղափոխվել են Հայաստան։ Թե ինչու են դրանք հայտնվել ՔԿ-ի բակում, արդյո՞ք իշխանությունը շարունակում է նախորդ օրը խորհրդարանում սկսած հակաարցախյան գրոհը՝ մեզ չհաջողվեց պարզել: Արցախյան շրջանակները տեղեկություն չունեին նոր առգրավումների մասին, բայց պատմեցին, որ Սրբազան շարժման ակտիվ շրջանում՝ հունիսի սկզբին, ՔԿ-ն մասկի շոու է իրականացրել Մասիս քաղաքում, որտեղ տեղակայված էին Արցախից բերված ավտոբուսները, եւ որոնք Մասիսում բնակություն հաստատած որոշ արցախցիների ցույցերի էին բերել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով