Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կմեկնի Կազան՝ մասնակցելու կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին, հայտնում է թուրքական և ռուսական մամուլը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ Թուրքիան ավելի վաղ ԲՐԻԿՍ-ին լիաֆորմատ մասնակցության հայտ էր ներկայացրել ու չի բացառվում, որ ընդլայնման հարցը կարող են քննարկել առաջիկա գագաթնաժողովում: