Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղիների շուրջ։
Փոխադարձ շահագրգռվածություն է արտահայտվել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգումը շարունակելու հարցում, այդ թվում՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։