Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ, որպեսի բողոք ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ չորս եվրոպական երկրների «ոչ կառուցողական հայտարարությունների» դեմ։ Այդ երկրները պնդում են, որ Թեհրանի կողմից Մոսկվային տրամադրվել են բալիստիկ հրթիռներ։ Այդ մասին տեղեկացնում է IRNA.
Ավելի վաղ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հայտարարությամբ սպառնացել էին Իրանին նոր պատժամիջոցներով, ներառյալ օդային ծառայությունների երկկողմ համաձայնագրերի չեղարկումը՝ Թեհրանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը բալիստիկ հրթիռների ենթադրյալ մատակարարման պատճառով։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այդ մեղադրանքները կեղծ են:
Արտաքին գործերի նախարարության խոսնակը կրկնել է Իրանի դիրքորոշումն ուկրաինական պատերազմի վերաբերյալ, որը, ըստ իրանցի պաշտոնյաների, ուղղված է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ասելով, որ Ռուսաստանին իրանական բալիստիկ հրթիռների փոխանցման վերաբերյալ ցանկացած պնդում «լիովին անհիմն է և կեղծ»: Նա նշել է, որ ԱՄՆ-ը և նրա որոշ եվրոպական դաշնակիցներ խոսում են խաղաղության և անվտանգության մասին, մինչդեռ իրենք իրենք են աշխարհում լարվածության աղբյուր՝ մահաբեր զենք վաճառելով, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմին:
Բրիտանացի, ֆրանսիացի, գերմանացի և հոլանդացի դիվանագետները խոստացել են Իրանի բողոքը հասցնել իրենց մայրաքաղաքներին։