Իրենց ոչ ինքնուրույն և վերեվներին անհրաժեշտ օրակարգի սպասարքման հարցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները պատրաստ են ամբողջությամբ անջատել ուղեղը և հիմար մտքեր արտահայտել, կարծելով, որ հենց այդպիսի մոտեցումներով իրենց ավելի լավ է լսում մեր ժողովուրդը։ Այս անգամ աչքի է ընկել ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը։ Երևի, իրեն պատկերացնելով Փարիզի փողոցներում բագետը ձեռքին և բաղձալի անձնագիրը գրպանում, որում արդեն չկա վիզայի առկայության անհրաժեշտություն, նա սկսել է համեմատել Եվրոպական միությունը և Միութենական պետությունը։ Դժվար չէ պատկերացնել, ում օգտին է եղել համեմատությունը։ Նա ընդգծել է. «Մի՞թե դուք այդ երկու միավորումներում չեք նկատում տարբերությունը պետությունների սուվերենության զիջման և պետությունների միջև փոխհարաբերությունների միջև»։ Սկզբի համար նկատենք, որ Հայաստանին ոչ ոք Միութենական պետություն չի կանչել, չի հրավիրել և չի ստիպել միանալ։ Իսկ Միութենական պետության կազմի մեջ մտնելու վտանգավոր հավանականության մասին սարսափները Ալեն Սիմոնյանի և Արմեն Գրիգորյանի ոչ առողջ երևակայության արդյունքն են։ Եվրամիությունը, մեզ, ի դեպ, նույնպես իր մոտ չի հրավիրել։ Դա խոստովանել է և Նիկոլ Փաշինյանը։ Եվ պետք չէ խաբնվել վերջերս Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինի Երևան կատարած այցով։ Նա եկել էր վիզային ռեժիմի լիբերալիզացման մասին երկխոսություն սկսելու համար։ Առաջինը, դա բոլորովին նույն բանը չէ, ինչ ԵՄ կազմի մեջ մտնելը, երկրորդը, անգամ այդ երկխոսությունը կարող է տարիներ ու տասնամյակներ ձգվել։ Վերադառնանք Սոնա Ղազարյանին և Եվրամիության մասին նրա հրաշալի պատկերացումներին, որպես միություն, որը «կազմավորվել է ժողովրդավարության հիման վրա, որտեղ պետությունները միմյանց հարգանքով են վերաբերում»։ Երևի, միմյանց նկատմամբ հարգանքը ցուցաբերվել էր, երբ ԵՄ-ում նախագահող Հունգարիային ուղղակիորեն բոյկոտեցին միայն այն բանի համար, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ վարչապետ Վիկտոր Օրբանի կարծիքը տարբերվում էր մնացածներից։ Հունգարիայի «սուվերենության նկատմամբ հարգանք» է համարվում նաև այն, որ նրան ստիպում են ընդունել իրեն ոչ շահավետ որոշումներ և հրաժարվել սկզբունքներից։ Եվս մեկ հատկանշական օրինակ, թե ինչպիսի հարգանք են Եվրամիությունում ցուցաբերում իրենց անդամների ինքնիշխանությանը և շահերին, Լեհաստանն է։ Երկու տարի առաջ այդ երկրի արևելյան տարածաշրջանները հրաժարվել էին դպրոցներում ԼԳԲՏ պրոպագանդա մտցնել։ Պատասխանը հետևել էր անհապաղ. եվրոպական կառույցները ուղղակի դադարեցրել էին Լեհաստանի կրթության և առողջապահության ոլորտի լրավճարները։ Եվրամիությանը դուր չէր գալիս նաև լեհական ածխային հանքերի աշխատանքը, որոնք կազմում էին երկրի բյուջեի 10%-ը։ Դրա համար Վարշավային սկզբում բազմամիլիոն տուգանքներ դուրս գրվեցին, հետո նորից սառեցվեցին եվրոպական վճարումները։ Ինքնիշխանության պահպանման համար անհանգստացող Սոնա Ղազարյանը, երևի, մինչև վերջ չի ուսումնասիրել Եվրամիության գործելակերպի առանձնահատկությունները։ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի անդամի համար ամոթալի է չիմանալ, որ ԵՄ-ի կազմի մեջ մտնող պետությունների իշխանական մարմինները իրենց լիազորությունների մի մասը տեղափոխում են վերազգային մակարդակ, որը ներկայացված է Եվրամիության 7 առանցքային ինստիտուտներով, այդ թվում նաև Եվրախորհրդարանի տեսքով։ Ամեն դեպքում, եթե Սոնան որոշել է համեմատել երկու միությունները, ապա հենց Ռուսաստան ու Բելառուս Միութենական պետության մեջ այդպիսի բան նախատեսված չէ։ Ընդհանուր առմամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները լրիվ իրավունք ունեն շարունակել ագիտացիան եվրոինտեգրացման ուղղությամբ, նրանք, որպես քաղաքական ուժ պետք է ունենան իրենց դիրքորոշումը։ Միայն թե ցանկալի է, որ դա լինի առանց կեղծիքի և փաստերի բացահայտ խեղաթյուրման։ Ուզում եք Եվրամիություն մտնել, այդպես էլ ասեք. «Եվրամիությունը մեր ապագան է, այնտեղ մենք ստիպված չենք լինի մտածել, մեր փոխարեն բոլոր որոշումները կընդունեն եվրոպական պարոնները իրենց երկրների օգտին։ Իսկ այ մենք, իշխանության ներկայացուցիչներս, դրանից կունենանք մեր համեստ տոկոսը։ Դուք, Հայաստանի ժողովուրդ, ընտրել եք մեզ և բարի եղեք հավատալ, որ մեր կարծիքը ճշմարիտ է»։
Արտակ Սարգսյան, քաղաքագետ