Մառնեուլիում ձեռքի նռնակ են նետել գործարարի տուն. Ըստ առկա տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։
«Գլխավոր ալիքի» տվյալներով՝ «գողական աշխարհի» ներկայացուցիչները գործարարից մեծ գումար են պահանջել։ Նա հրաժարվել է, իսկ առավոտյան նրա տան վրա ձեռքի նռնակ են նետել, որը չի պայթել, միջադեպից ոչ ոք չի տուժել։
Դեպքի վայր է կանչվել ոստիկանություն, սկսվել է հետաքննություն։ Հաղորդվում է, որ դեպքի առնչությամբ երեք մարդ է ձերբակալվել։