Հանդիպումն ավարտվեց Հանսի Ֆլիկի թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ընկավ Քրիստիան Ստուանին։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Լամին Յամալը, մեկական անգամ աչքի ընկան Դանի Օլմոն և Պեդրին։ Խաղավերջին մոտ կարմիր քարտ ստացավ Ֆերան Տորեսը։
Այս խաղից հետո «Բարսելոնան» ունի 100 տոկոսանոց արդյունք և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ունենալով իր ակտիվում 15 միավոր։
«Ժիրոնան» 7 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում։