Ադրբեջանը դիմել է ՌԴ ԱԳՆ՝ Չեչիայում ձերբակալված ադրբեջանցիների հետ կապված, որոնց, ինչպես նշվել է, բռնի ուղարկել են Ուկրաինայի հետ պատերազմի գոտի։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը՝ հղում կատարելով APA գործակալության դիվանագիտական աղբյուրներին։
Տեղեկացվել է, որ Ռուսաստանի ԱԳՆ է ուղարկվել նոտա՝ Չեչնիայում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներ առնչությամբ։ Ադրբեջանի իշխանությունները պարզաբանումներ են պահանջում Ռզաևի, Շիրինովի և Մահարրամովի նկատմամբ իրականացված գործողությունների վերաբերյալ։