«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին մարտահրավերներից ավելի ՔՊ-ական կարկառուններին սեփական ճակատագիրն է հուզում։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս ակնարկել է, որ առաջիկա ամիսներին «չիստկա» է անելու թիմում։ ՔՊ վերնախավը կասկած չունի, որ նախընտրական վերադասավորումներ են արվելու, մի քանի «խոշոր գլուխ է թռնելու», որ Փաշինյանը կարողանա խաղարկել կոռուպցիայի դեմ հուժկու պայքարի խաղաքարտը եւ հայտարարել, թե նախկիններից բացի նաեւ յուրայիններին չի խնայում։
2024-09-17