ՀԱՊԿ-ը սպառնալիք է ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ շատ է քննարկվում այն հարցը՝ արդյոք Հայաստանը փորձելու է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին:

«Լիարժեք կվերականգնենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ։ Մեր շեշտադրումներից անցել է երկու տարի, պատասխաններ ոչ միայն չեն հնչել, այլ արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Ինչքան այդ պատասխանները չեն հնչում, ամեն րոպեի ու վայրկյանի հետ ՀՀ-ն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից:

Եթե մենք դեռ չենք անցել անդառնալիության կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակվելու դեպքում մենք կանցնենք անդառնալիության կետը, և որևէ մեկը մեզ մեղադրելու լեգիտիմ առիթ ու պատճառ չի ունենա»,-ընդգծեց Փաշինյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով