Հայաստանը կմասնակցի հոկտեմբերին Ռուսաստանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
«Ես Ռուսաստանի Դաշնության նախագահից հրավեր եմ ստացել՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու հոկտեմբերին Կազանում և ընդունել եմ հրավերը»,- Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա ընդգծեց, որ սա առաջին անգամն է լինելու, որ Հայաստանը մասնակցություն կունենա ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այդուհանդերձ նա ընդգծեց, որ Հայաստանն այս պահին ԲՐԻԿՍ-ի հետ ինտեգրվելու օրակարգ չունի։
Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողով տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը։