Արցախը չպաշտպանողը չի պաշտպանի մնացածը: Վարուժան Գեղամյան

Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների արդյունքում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության արտագաղթի տարելիցի կապակցությամբ թուրքագետ Վարուժան Գեղամյանը Telegram-ի իր ալիքում գրել է.

Արցախն ուրացողը կուրանա մնացածը։

Արցախը հանձնողը կհանձնի մնացածը։

Արցախը չպաշտպանողը չի պաշտպանի մնացածը։

Արցախի ցավը չկիսողը չի ցավի մնացածում։

Արցախը հայկական է, իսկ այն թուրքական համարողները՝ հակահայեր։

Սա է բանաձևը։

Թե՛ սա չհասկացանք, ոչ պետություն կունենանք, ոչ Հայաստան։ Որքան էլ ուզենաք համոզել ինքներդ ձեզ կամ ձեզ համոզեն։

Ուրեմն ի գործ։

Վարուժան Գեղամյան

 պ.գ.թ., թյուրքագետ

19.09.24

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով