Կազմակերպիչները հավաքագրված անձանց նախապատրաստել են վարժական պարապմունքներից հետո Ռուսաստանից վերադառնալ և գրավել ԱԺ և կառավարության շենքերը, իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի մասով մանրամասներ է հայտնել քննիչ Սիսակ Հայրապետյանը
Հայտնաբերել ենք զենք-զինամթերք, հատուկ հանդերձանք, պայթուցիչներ»,-հայտնել է քննիչը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:
Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: