Դատարանը ՍԴ նախկին նախագահ Թովմասյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հրապարակեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դատավճիռը։

Ըստ որի՝ Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, սակայն ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները անցած լինելու պատճառով։

Թովմասյանի գույքի վրա դրված կալանքը, 10 միլիոն 803 հազար դրամ գումարի չափով մնաց անփոփոխ մինչև քաղհայցի մասով դատավճռի կատարումը, իսկ մնացած մասով վերացվեց։

Սահմանադրական դատարանի նախկին ղեկավարը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Ինքը՝ Թովմասյանը, իրեն մեղավոր չի ճանաչում և առաջադրված մեղադրանքը համարում է քաղաքական դրդապատճառներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով