Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն աշխատանքային այցով ժամանել է Կիև։ Նա ընդգծել է, որ ութերորդ այցը կայանում է երկրում ջեռուցման սեզոնի սկզբին։ Կիևում հանդիպումների ժամանակ ֆոն դեր Լեյենը նախատեսում է քննարկել ձմռանն Ուկրաինայի պատրաստվածության մակարդակի հետ հապված հարցերը, գրում է kommersant.ru-ն։

«Ես եկել եմ այստեղ՝ քննարկելու եվրոպական աջակցությունը։ Ձմեռվան պատրաստվածությունից մինչև պաշտպանություն, ԵՄ-ին անդամակցությունից մինչև G7 վարկերի մասով առաջընթաց»,- գրել է ԵՀ-ի ղեկավարը X սոցիալական ցանցում։

Նախօրեին ֆոն դեր Լեյենը հայտնել էր, որ Եվրամիությունը մտադիր է Ուկրաինային օգնել մինչև գալիք ձմեռ վերականգնել էներգակիրները՝ ապահովելու իր էներգետիկ կարիքների 15%-ը։

Ընդհանուր առմամբ ԵՄ-ն, ըստ ԵՀ ղեկավարի, նախատեսում է 9 ԳՎտ կորցրած հզորությունից մոտ 4,5 ԳՎտ էներգիա տրամադրել։ Առաջիկա ջեռուցման սեզոնի համար ԵՀ-ն Ուկրաինային 160 մլն եվրո կհատկացնի էներգետիկ օբյեկտների վերականգնման համար, որից 100 մլն եվրոն կտրամադրվի ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով