Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է քաղաքացիներին Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Անկախության տոնի առթիվ։

«33 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը. Չնայած բազմաթիվ մարտահրավերներին, մենք դրսևորել ենք ամուր կամք և նվիրվածություն ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար, այդ թվում՝ համապատասխան միջազգային գործընկերության միջոցով և ի շահ մեր ժողովրդի:

Շնորհավո՜ր անկախության տոնը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը», — գրել է Միրզոյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով