Իրանի Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, իսկ 17-ը՝ վիրավորվել:
Ինչպես փոխանցում է IRNA-ն, նահանգի ճգնաժամային կառավարման վարչության գլխավոր տնօրեն Մոհամմադ-Ալի Ախոնդին սեպտեմբերի 22-ին հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել նախորդ օրը երեկոյան՝ հանքի երկու հատվածներում մեթանի պայթյունի հետևանքով։
Նրա խոսքով՝ մեթանի և ածխածնի օքսիդի արագ արտանետման հետևանքով առնվազն 30 աշխատող խեղդվել է և չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են, որոնք, սակայն, ստորգետնյա պայմաններում դժվարություններով են իրականացվում:
«Հատուկ շեշտադրում է արվում արագ փրկարարական գործողության վրա, սակայն իրականությունն այն է, որ 700 մ խորությունից 700 մետր անկյունագծով և 250 մ ուղղահայաց գետնի տակ գտնվող տարածքում տուժածներին փրկելը բարդ խնդիր է»,- ասել է պաշտոնյան:
Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 51 մարդ, վիրավորվել՝ 20-ը։