Հայաստանը նորից պետք է դառնա հուսալի գործընկեր միջազգային ասպարեզում. Բագրատ Գալստանյան

Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում ընթանում է «Սրբազան պայքար» շարժման կողմից կազմակերպված ֆորումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ։

Համաժողովի բացման ժամանակ ելույթ ունեցող Բագրատ Գալստանյանը հայտարարեց Շարժման նպատակները, որոնց թվում նշեց Ղարաբաղյան հիմնախնդրի վերադարձը միջազգային օրակարգ, Լեռնային Ղարաբաղի ղեկավարների և մյուսների ազատումը ադրբեջանական գերությունից։

Նա նաև նշել է, որ տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ և արժանապատիվ խաղաղություն՝ հիմնված Բաքվի հետ իրական բանակցությունների վրա։

«Հայաստանը նորից պետք է դառնա հուսալի և կանխատեսելի գործընկեր միջազգային ասպարեզում և դադարի իր քաղաքականությունը հիմնել գլոբալ խաղացողների հակասությունների վրա։ Անհրաժեշտ է խորացնել հարաբերությունները դաշնակիցների և գործընկերների հետ՝ առաջնահերթ դնելով Հայաստանի շահերը»,- հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով