Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության բացման արարողությունը, որի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանից տեղափոխված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձեռքը։
Ցուցահանդեսի շրջանակում հնարավորություն ունենք մեր գործընկեր Բրիտանական թանգարանի հետ երկարատև համագործակցության արդյունքում ՀՀ-ում տեսնել 19-րդ դարի 70-ական թթ. պատմական Հայաստանից գտնված և Անահիտ դիցուհուն վերագրվող բրոնզե արձանից պահպանված դեմքը և ձեռքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են նաև թանգարանի հավաքածուից մի շարք ցուցանմուշներ, որոնք ամփոփում են Մայր աստվածության գաղափարը` նեոլիթյան ժամանակաշրջանից մինչև մեր օրեր։