ՌԴ-ում կալանավորվել է Նիկոլ Փաշինյանի ակտիվ սատարողներից Թաթուլ Ասիլյանը

Tert.am-ի տեղեկություններով, երկու օր առաջ ՌԴ-ում կալանավորվել է, հետախուզման մեջ գտնվող նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը։

 

Tert.am-ը ՆԳ նախարարությունից փորձեց ճշտել տեղեկատվությունը։ ՆԳՆ-ից Tert.am-ին հայտնեցին, որ ռուսական կողմն իրենց տեղեկացրել է հետախուզվողին հայտնաբերելու մասին։

Հիշեցնենք, որ Թաթուլ Ասիլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ սատարողներից է։ Նա ՔՊ վարչության անդամ էր, սակայն 2023 թվականի նոյեմբերի 13-ին հեռացվել էր կուսակցությունից։

Մայիսի 31-ին հետախուզում էր հայտարարվել Թաթուլ Ասիլյանի նկատմամբ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։

Համապատասխան հոդվածը ենթադրում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը և պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով