Փաշինյանն ու Էրդողանը Նյու Յորքում բանակցություններ կվարեն․ լրատվամիջոցներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ այցի շրջանակներում բանակցություններ կվարի մի շարք երկրների առաջնորդների հետ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Sabah թերթին հղումով։

«Էրդողանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի բազմաթիվ առաջնորդների հետ՝ նրանց մեծ մասին ընդունելով Նյու Յորքի թուրքական դիվանագիտության խորհրդանիշը հանդիսացող «Թուրքական տանը»»,- գրում է պարբերականը։

Թերթի տվյալներով՝ Էրդողանը կհանդիպի նաև Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ Սուդանիի, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Քուվեյթի թագաժառանգ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ- Սաբահի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։

Հիշեցնենք, որ համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ Փաշինյանը, այժմ գտնվում են Նյու Յորքում, որտեղ մասնակցելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով