Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և հուսով ենք, որ աշխատանքը կավարտվի որքան հնարավոր է շուտ «լավ լուրերով»։ Մենք փոխշահավետ քայլեր ենք ձեռնարկում նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի իր ելույթում։
Այն զարգացումները, որոնք կարձանագրվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում, դրական ազդեցություն կունենան Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի վրա, — հայտարարեց նա։
Paradigma.am — Փաստորեն, Անկարան վերահաստատեց իր դիրքորոշումը, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բարելավում չպետք է սպասել, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղություն չի ստորագրվել:
Ավելին, հիմնվելով նորացված խորհրդարանի նստաշրջանի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահի երեկվա ռազմատենչ հայտարարությունների վրա, խաղաղությունը պետք է կնքվի Բաքվի պայմաններով։
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «պարզունակ» և «ոչ ադեկվատ» է անվանել Երևանի առաջարկը՝ ստորագրել խաղաղ համաձայնագիր արդեն համաձայնեցված հոդվածների տեսքով։