Հայաստանը ակնկալում է փոխադարձություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. ՀՀ ԱԳ նախարար

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ և քննարկել Հարավային Կովկասին վերաբերող հարցեր։Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ընդգծվեց Հարավային Կովկասում խաղաղ և կայուն զարգացման համար հիմքերի կառուցման պահն օգտագործելու կարևորությունը։

Հայաստանը հստակ քաղաքական կամք է դրսևորել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, որը մենք ակնկալում ենք, որ  կլինի փոխադարձ», — գրել է ՀՀ ԱԳ նախարարը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով