Այսօր մենք ամեն ջանք պետք է գործադրենք Արցախի Հանրապետության ինստիտուտները պահպանելու համար։ Մենք շեշտում ենք և նշում ենք, որ Արցախի հիմնախնդիրը լուծված չէ, և այն պետք է վերադառնա իրական և արդար բանակցային գործընթաց՝ այսպիսով նաև ապահովելով իրական և արդար, երկարաժամկետ և կայուն խաղաղության գաղափարը։ Այս մասին այսօր ուղիղ եթերում հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
Նա վերահաստատեց, որ վերադարձի գաղափարը օրակարգից դուրս չի գալու։
“Հոկտեմբերի 2-ից մուտք ենք գործելու պայքարի նոր փուլ, որը ես կոչել եմ հաղթանակի ու լույսի շրջան։ Հաղթանակով ձեռք բերված լույսի և լույսով ձեռք բերված հաղթանակի շրջան, ինչը լինելու է մեր համառ, աննահանջ ու հետևողական պայքարի առաջին ազդարարը։
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18․30-ին, Հանրապետության հրապարակից կսկսվեն մեր հետագա բոլոր գործողությունները”, — հայտարարեց Բագրատ Գալստանյանը։